ՄՏՍ-ը ԱՄՆ-ի դիմումով ստուգում է Հայաստանում իր մասնաճյուղի գործունեությունը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մոնիթորինգի համակարգը, որը «ՄՏՍ» ընկերությունն ամերիկյան իշխանությունների հետ համագործակցությամբ ներդրել է Ուզբեկստանում ընկերության հակակոռուպցիոն կարգավորումների շրջանակում, ուշադրության է դարձրել հետխորհդային մեկ այլ երկրում՝ Հայաստանում գործունեության վրա։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

Օպերատորի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համակարգը Հայաստանում ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունում՝ «ՎիվաՍել ՄՏՍ»-ում մի շարք օպերացիաներ է բացահայտել, դրանց մասին տեղեկատվությունը ուղարկել ԱՄՆ Արդարադատության նախարարություն ու Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով։ Վերջիններն իրենց հերթին լրացուցիչ տեղեկատվություն են խնդրել այդ գործարքների մասով։ ՄՏՍ-ում նշել են, որ դեռ չեն կարող կանխատեսել ստուգման արդյունքների ժամկետներն ու դրա արդյունքը։

«Մենք, որպես հանրային ընկերություն, միշտ բացահայտում ենք ցանկացած տեղեկատվություն կարգավորիչների դիմումների մասին։ Ներկա փուլում ավելի մանրամասն ստուգման ընթացքն ու բովանդակությունը մեկնաբանելը վաղաժամ է։ Մենք շարունակում ենք զարգացնել ՄՏՍ-ում «compliance» համակարգը, այդ թվում՝ Հայաստանում մեր մասնաճյուղում»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ 2019 թվականի սեպտեմբերին ՄՏՍ-ը SEC-ի և Արդարադատության նախարարության հետ կնքված բարեկամական համաձայնագրի շրջանակում ներդրել է մոնիթորինգի անկախ համակարգ, որը նախատեսում է ընկերության ներսում հակակոռուպցիոն քաղաքականության, կանոնակարգերի և ընթացակարգերի բարելավում։ Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի մարտին Ուզբեկստանում ընկերության գործունեության հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում։ Պայմանագիրը նախատեսում էր, որ ընկերությունը, ընդհանուր առմամբ, 850 մլն դոլար է վճարելու։

Էմմա Չոբանյան