ՊՆ-ն պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին նախագիծ է ներկայացրել դրանց մեկնարկից ընդամենը 1 օր առաջ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծից Factor.am-ը տեղեկանում է, որ 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը նախատեսված է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Նախագիծը հանրային քննարկման է դրվել երեկ՝ նոյեմբերի 17-ին։

Ըստ ՊՆ-ի՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Հավաքներին ներգրավելու է ընդհանուր մինչև 202 քաղաքացի, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

ՀՀ առողջապահության նախարարը պետք է ապահովի վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետազոտումը՝ ըստ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը իրավունք կունենա վարժական հավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր:

«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- ասված է նախագծում։

Նախագծի «Հիմնավորում» բաժինը դատարկ է, իսկ փաստաթղթին այս պահի դրությամբ դեմ է արտահայտվել 2 քաղաքացի։

Ուշագրավ է, որ այսօր նոյեմբերի 18-ն է, և ,ըստ փաստաթղթի, վարժական հավաքները պիտի արդեն մեկնարկած լինեին, այնինչ նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է և չի ընդունվել ու իրավական ուժ չի ստացել։

 

Արփի Հակոբյան