Սբերբանկը 800 մլն դոլարի վարկ կտրամադրի «Ռոսատոմ»-ին՝ Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական Սբերբանկը «Ռոսատոմ»-ի «Աքքույու նյուքլիար» ընկերությանը 800 մլն դոլար վարկ կտրամադրի՝ Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար։ Այս մասին ասվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սբերբանկն «Աքքույու նյուքլիար»-ին վարկեր կտրամադրի՝ Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար։ Այդ նպատակով բանկը հաճախորդի համար բացել է երկու վարկային գիծ՝ 500 մլն դոլար և 300 մլն դոլար՝ 7 տարի ժամկետով:  Միջոցներն ուղղվելու են կայանի չորս բլոկի կառուցմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ բանկի խորհրդի փոխնախագահ Անատոլի Պոպովի՝ 2019 թվականին Սբերբանկը դարձել է Թուրքիայում ժամանակակից ատոմակայանի կառուցման՝ «Ռոսատոմ»-ի լայնածավալ միջազգային նախագծի առաջին վարկատուն՝ բացելով 400 միլիոն դոլարի վարկային գիծ, իսկ հերթական ֆինանսավորումը բանկին հնարավորություն կտա պահպանել առաջատարի դիրքը։

«Այսօր աշխատանքները տարբեր փուլերում արվում են բոլոր 4 էներգաբլոկներում։ Հոկտեմբերին չորրորդ էներգաբլոկի կառուցման լիցենզիա ստանալով՝ մենք ավարտել ենք ատոմակայանի կառուցման լիցենզավորման գործընթացը և մոտենում ենք շինարարական աշխատանքների գագաթնակետին։ Ռուսական բանկերն աջակցում են կայուն, ցածր ածխածնային էներգիայի արտադրության նախագծին և պատրաստակամությամբ  արձագանքում մեր կարիքներին»,- ասել է «Աքքույու նյուքլիարի» տնօրենների խորհրդի փոխնախագահ, կայուն զարգացման և բաժնետերերի հետ կապերի գծով գործադիր տնօրեն Անտոն Դեդուսենկոն:

Էմմա Չոբանյան