Այլ որակի մարդիկ են պետք․ Մոսկվայի քաղաքապետը կրճատում է աշխատանքային ներգաղթյալների թիվը

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այցելել է Բաումանսկայա փողոցում կառուցված շենքերից մեկը, որը վերանորոգվել է Մոսկվայի քաղաքապետարանի վերակառուցման լայնածավալ ծրագրի շրջանակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այլ որակի մարդիկ են պետք, այլ աշխատավարձով, ավելի քիչ ներգաղթյալներ, որոնք այսօրվա դրությամբ բավական շատ են։ Ավելի շատ ռուսների ներգրավեք հարևան շրջաններից, աշխատավարձ բարձրացրեք, աշխատանքային պայմաններ ստեղծեք», դիմելով վերանորոգող ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Դոբաշինին՝ հայտարարել է Սոբյանինը։

Նա նաև առաջարկել է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, մեքենայացումը և «շինարարության արդյունաբերականացումը»։

Դոբաշինը բացատրել է, որ իր ընկերությունում 1 տարվա ընթացքում 15%-ով քիչ են եղել ներգաղթյալները, իսկ լավ որակավորում ունեցող շինարարները վաստակում են մոտ 120-150 հազար ռուբլի։

«Այդ աշխատավարձը պետք է լինի մոսկվացիների, ոչ թե ներգաղթյալների համար»,- արձագանքել է Սոբյանինը։

Երկար տարիներ աշխատանքային միգրանտները կազմում են Մոսկվայում շինարարական աշխատանքներ իրականացնողների հիմնական մասը: Համաճարակի սկզբից նրանց թիվը զգալիորեն նվազել է։

Այս տարվա օգոստոսին Մոսկվայի քաղաքապետարանի շինարարության վարչության պետ Ռաֆիկ Զագրուտդինովը հայտարարել էր, որ բյուջեի միջոցներով տներ կառուցող ընկերությունները (այդ թվում՝ վերանորոգման շրջանակում) մոտ 15-20 հազար աշխատող չունեն՝ շինարարության բարձր տեմպերը պահպանելու համար։

Սեպտեմբերին քաղաքաշինության քաղաքականության գծով փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկայովը հայտնել էր, որ տեղի աշխատողներն արդեն մասամբ փոխարինել են ներգաղթյալներին Մոսկվայում ճանապարհաշինության ոլորտում։ Նրա խոսքով՝ համաճարակի պատճառով սահմանների փակումը հանգեցրել է նախկին ԽՍՀՄ երկրներից աշխատողների լուրջ արտահոսքի։

Տաթև Ֆռանգյան