Եվրոպական խորհրդարանում լրջորեն անհանգստացած են երեկվա թեժ մարտերի կապակցությամբ․ հայտարարություն

Լուրեր

16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավավիճակի վերջին սրման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Մենք լրջորեն անհանգստացած ենք երեկվա թեժ մարտերով, որոնք հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերջին աճին։ Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքներին ի պատասխան ձեռնարկած ռազմական գործողությունը համարվում է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կոպտագույն խախտումն է մինչ օրս՝ թողնելով դեռևս չհաստատված թվով սպանված, վիրավոր և գերի ընկած զինվորներ։

Մենք կոչ ենք անում իրավիճակն արագորեն ապաէսկալացնել և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունն ու Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարը։ Մենք կրկնում ենք՝ սահմանի հետ կապված հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ոչ թե ուժի կիրառմամբ և միակողմանի գործողությունների միջոցով։

Դատապարտում ենք «սահմանախախտման» ցանկացած փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք:

Մենք աջակցում ենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման կոչին, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար: Դա ներառում է կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև:

Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի կետերին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից։ Ավելին, մենք անհանգստացած ենք հայկական քաղաքներն ու գյուղերը Ադրբեջանի տարածքով կապող ճանապարհների խափանման մասին հաղորդագրություններով և կարծում ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնագրի ոգուն և անտեղի խոչընդոտներ ստեղծում տեղաբնակների կյանքում:

Մենք նաև ցավում ենք, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Եվրախորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևին, հակամարտության հետ կապված բազմաթիվ հայ կալանավորներ դեռ գերության մեջ են, և մենք կրկին այս հարցով դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին։ Նաև վերահաստատում ենք մեր կոչը՝ փոխանակելու ականապատման բոլոր քարտեզները, ինչը թույլ կտա քաղաքացիներին վերադառնալ նախկին հակամարտության շրջաններ:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության հաստատմանն ուղղված միջոցներին և ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ բարձրաձայնելուն, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և հակամարտության երկարատև կարգավորման շուրջ քննարկումների վերականգնմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:

Տաթև Ֆռանգյան