Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին 2 նախագահները հայտարարել են ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարման ժամկետների արագացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը, անդրադառնալով թեմային, ասել է.

«S-400 համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի որոշումն է: Մեր հարցմանը բարեկամ Ռուսաստանի ցուցաբերած դրական մոտեցումը հանգեցրեց S-400 ՀՕՊ համակարգերի պայմանագրի կնքմանը: Այժմ գործընթացը մտել է արտադրական փուլ: Ռուսաստանը նույնիսկ որոշում է կայացրել արագացնել մատակարարման գործընթացը՝ դրանով ավելի ընդգծելով իր անկեղծ վերաբերմունքը մեր նկատմամբ»:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին մատակարարումը 2020-ի փոխարեն տեղի կունենա 2019 թվականին:

Էրդողանն ավելացրել է նաև, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում կարող է ընդլայնվել իրենց համագործակցությունը ռուսական կողմի հետ՝ հաշվի առնելով, որ ռուսական ընկերությունները բաց են համագործակցության համար:

Իր հերթին ՌԴ նախագահը, հաստատելով մատակարարման ժամկետների կրճատումը, մասնավորապես ասել է.

«S-400 համակարգերի մատակարարումն արագացնելու թեմայով մեր թուրք գործընկերների խնդրանքին դրական արձագանքեցինք: Արտադրությանը թափ կհաղորդենք, գների վերաբերյալ էլ վերջնական համաձայնության ենք եկել: Գալով համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների փոխանցման խնդրին՝ պետք է ասեմ, որ դա վստահության կամ քաղաքական կապերի խնդիր չէ: Դա ամբողջությամբ առևտրային հարց է: Այդ հարցը կարգավորվում է ընկերությունների կողմից: Այդ հարցում մենք որևէ քաղաքական կամ ռազմական դիրքորոշում չենք ներկայացրել, որևէ սահմանափակում էլ չկա»: