Թուրքիայում ձերբակալվել է Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվողներից մեկը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են այս տարվա հուլիսին Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզիի սպանության մեջ կասկածվողներից մեկին։ Այս մասին հայտարարել է Հայիթիի արտգործնախարար Կլոդ Ժոզեֆը։

«Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա թուրք նախարար, իմ ընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և շնորհակալություն հայտնեցի Թուրքիային նախագահի սպանության մեջ կասկածվողներից մեկի՝ Սամիր Հանդալի ձերբակալության համար»,- գրել է Ջոզեֆը Twitter-ում։

Reuters-ի հաղորդմամբ՝ Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող Հանդալը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ ԱՄՆ-ից Հորդանան ուղեւորվող ինքնաթիռ նստելիս։

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ի գիշերը Հաիթիի նախագահ Ժովենել Մոյզին սպանվել է իր նստավայրում։ Հարձակվողները վիրավորել են նաև նրա կնոջը, սակայն նա ողջ է մնացել հարձակումից։

Կլոդ Ժոզեֆը նշանակվել է կառավարության ժամանակավոր ղեկավար և երկրում ռազմական դրություն է հայտարարվել 15 օրով։ Նույն ժամանակահատվածում համազգային սուգ է հայտարարվել։

Ավելի ուշ Հաիթիի իշխանությունները պարզել են, որ վարձկանների խմբում, որոնք սպանել են նախագահ Մոյզին, եղել են առնվազն 28 մարդ՝ 26 կոլումբիացի և երկու տեղացի բնակիչ։

Տաթև Ֆռանգյան