ՆԱՏՕ-ն ՌԴ-ի Զինված ուժերի զգալի և արտասովոր կենտրոնացում է նկատում Ուկրաինայի սահմանի մոտ․ Ստոլտենբերգ

Լուրեր

17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ արևմտյան ռազմական դաշինքը կանգնած է Ուկրաինայի կողքին՝ այդ երկրի սահմաններին ռուսական զորքերի մեծ և անսովոր կենտրոնացվածության պայմաններում, գրում է The Economic Times:

Ընդգծելով, որ այժմ կարևորը իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալը թույլ չտալն է, Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել թափանցիկ լինել ռազմական գործողությունների հարցում, նվազեցնել լարվածությունը և կանխել էսկալացիան։

«Մենք պետք է հեռատես լինենք, մենք պետք է իրատես լինենք մեր առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ: Եվ այն, ինչ մենք տեսնում ենք, ռուսական զորքերի նշանակալի ու մեծաթիվ կուտակում է»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հայտարարել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել Ռուսաստանի մտադրությունների մասին, բայց և հավելել է.
«Մենք տեսնում ենք զորքերի անսովոր կենտրոնացում, և մենք գիտենք, որ Ռուսաստանը նախկինում պատրաստ է եղել օգտագործել այս տեսակի ռազմական հնարավորությունները՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար»:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ «Ռուսաստանի կողմից ցանկացած սադրանք կամ ագրեսիվ գործողություն մեծ անհանգստություն է առաջացնում ՆԱՏՕ-ում»։

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում թափանցիկ լինել իր ռազմական գործունեության մեջ, կարևոր է խուսափել էսկալացիայից և նվազեցնել լարվածությունը Ուկրաինայի շուրջ»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան