Ռուսական «Lukoil»-ը ցանկանում է իր ներկայությունն ավելացնել Ադրբեջանի գազային նախագծերում

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Ռուսական «Lukoil» ընկերությունը հետաքրքրված է Ադրբեջանում գազային ծրագրերում իր ներկայության ավելացմամբ։ «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը։

«Դեռ ընթանում են «Շահ Դենիզ»-ում մասնաբաժնի ավելացման բանակցությունները, քանի որ կա կոնսորցիում, որն ունի արտոնյալ իրավունք, դրա համար համաձայնեցում է ընթանում»,- ասել է Ալեքպերովը՝ նշելով, որ հիմա ընկերության համար հետաքրքիր են գազային նախագծերը, ցանկանում են նաև մեծացնել իրենց ներկայությունը Ղազախստանում։

Նշենք, որ ռուսական «Lukoil» ընկերությունը նախորդ ամիս հայտնել էր, որ Petronas ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Շահ Դենիզ» գազային նախագծի 15․5 տոկոս բաժնեմասը գնելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործարքի արժեքը կազմում է 2․25 մլրդ դոլար։ Գործարքի ավարտից հետո «Lukoil»-ի բաժնեմասը «Շահ Դենիզ»-ում կավելանա՝ 10%-ից հասնելով 25.5 %-ի։

Հավելենք, որ մինչ այդ էլ՝ «Lukoil»-ը համաձայնագիր էր ստորագրել՝ բրիտանական BP-ից Կասպից ծովի ադրբեջանական հատվածում Ապշերոնի թերակղզու (SWAP) հետազոտական ծրագրի 25% բաժնեմասը ձեռք բերելու մասին: Գործարքի ավարտից հետո BP-ն մնալու է ծրագրի օպերատոր՝ 25% բաժնեմասով։

Էմմա Չոբանյան