Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է
Նախարարը շրջայց է կատարել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել առողջապահության ոլորտում համայնքների բնակիչներին առաջարկվող կրթական ծրագրերի հիմնական ուղղություններին. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:
Վահագնի և Դեբետ համայնքներում Ավանեսյանը եղել է առաջնային օղակի առողջապահական հաստատություններում, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, լսել հուզող հարցերն ու առաջարկները, հետաքրքրվել պատվաստումային գործընթացով:
Նախարարի այցը շարունակվել է Լոռու մարզի մի շարք գյուղական համայնքների բուժհաստատություններում: