Ավստրիայում խիստ լոքդաուն է սահմանվել երկրի չպատվաստված բնակիչների համար

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ավստրիայում խիստ լոքդաուն է սահմանվել երկրի չպատվաստված բնակիչների համար, որն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 15-ի գիշերը։ Այս մասին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վկայակոչելով նոր վարակակիրների թվի աճող տեմպերը՝ նա հայտարարել է, որ խելամիտ չի լինի այլևս սպասել:

«Մենք այս քայլին գնում ենք ծանր սրտով»,- ասել է Ավստրիայի կառավարության ղեկավարը։

Պահպանողական քաղաքական գործչի կարծիքով՝ հերթական համընդհանուր շրջափակման կիրառումն անարդարացի կլինի պատվաստվածների նկատմամբ։ Առայժմ 10 օր ժամկետով սահմանափակող միջոցներ են ներդրվում, դրանք կվերաբերեն երկրի մոտ 2 միլիոն բնակչի, որոնց կթույլատրվի լքել իրենց տները միայն խիստ անհրաժեշտության դեպքում, մասնավորապես՝ անհրաժեշտ գնումներ կատարելու կամ իրենց աշխատավայր մեկնելու համար։

Նոյեմբերի 8-ից Ավստրիայում արդեն գործում են զգալիորեն ավելի խիստ հակակորոնավիրուսային սահմանափակումներ։ Բազմաթիվ հասարակական վայրեր, ներառյալ՝ սննդի, սպորտի, վարսահարդարման կամ ավելի քան 25 հոգու մասնակցությամբ միջոցառումների վայրեր մուտքը բաց է միայն պատվաստվածների և ապաքինվածների համար (2G): Աշխատավայր մուտք գործելու համար դեռևս բավարար է թեստավորման բացասական պատասխանը։

Տաթև Ֆռանգյան