Մահացել է Կ․ Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետը
Նոյեմբերի 14-ին կյանքից անժամանակ հեռացել է Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, ավագ քահանա Թաթուլ Անուշյանը. գրել է ermenihaber-ը:
Ավագ քահանա Անուշյանը մահացել է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։ Նա բուժում էր ստանում ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։
Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։