ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ և արդիականացման սարքեր վաճառելուն՝ նշելով, որ նախ պետք է բարելավվեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունում մարդու իրավունքների պայմանները, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Ես անձնապես կողմնակից չեմ նրանց F-16-եր տալուն։ Ես խնդիր ունեմ։ Սա այն Թուրքիան չէ, որին մենք ձգտում ենք, այն ՆԱՏՕ-ի դաշնակիցը չէ, որն իրեն պահում է այնպես, որ մենք կարողանանք առաջ գնալ ու տալ ամենաբարդ մարտական տեխնիկան»,- ասել է Մենենդեսը՝ նշելով, որ Թուրքիան ավելի շատ լրագրողների ու իրավաբանների է բանտարկել, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։

Նշենք, որ Անկարան ցանկանում է ընդլայնել ու արդիականացնել իր F-16 կործանիչները՝ ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ի կողմից հաջորդ սերնդի F-35 կործանիչներ ծրագրից հեռացվելուց հետո։

Մենենդեսը նաև նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի շահերին հակասող դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանում, ներառյալ՝ Լիբիայում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները միմյանց հակասում են նաև Սիրիայի հարցում, քանի որ Թուրքիան թիրախավորում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալներին։

«Դա Թուրքիան չէ, դա Էրդողանն է»,- ասել է սենատոր Մենենդեսը։

Ակնկալվում է, որ Թուրքիային F-16-ի հնարավոր վաճառքի համար կպահանջվի Սենատի հավանությունը, որը Մենենդեսին իրավասություն կտա, որպես հանձնաժողովի նախագահի, խափանելու գործարքը։

Էմմա Չոբանյան