ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մեր պարտությունը քաղաքականության մեջ գավառական առճակատումների արդյունք էր. Հակոբ Ղազանչյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
Բոլորը

«Այսօր հավատ է պետք` հուսահատությունից դուրս գալու համար, հավատ` վաղվա օրվա նկատմամբ: Ցավոք, պատերազմը զրոյացրեց 30 տարվա պատմությունը, մտավորականին հիասթափության այնպիսի աստիճանի բերեց, որ չգիտեմ` ինչ է լինելու այս վիճակից դուրս գալու համար: Մեր պարտությունը քաղաքականության մեջ գավառական առճակատումների արդյունք էր: Դժվարին ժամանակներ են, բայց պետք է ինքնասպանության չգնանք, այլ հուսանք, որ լույս կվառվի»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նա անդրադառնում է նաև ԿԳՄՍ նախարարության գործելաոճին, ներկա և նախկին նախարարներին.

«ԿԳՄՍ նախարարի հետ դեռ չեմ հանդիպել, բայց լավ տպավորություն է թողել ինձ վրա: Կուզենայի, որ երբեմն նախարարն անձամբ զբաղվեր թատրոններով, ամեն բան տեղակալներին չթողներ»:

Թատրոնի գեղղեկավարի կարծիքով` առհասարակ, նոր նշանակված նախարարների շրջանում մի միտում կա` իրենց տեսակետները համարում են իդեալական և վերջնական.

«Ամեն նախարար պետք է գիտենա, որ նախարար լինելը կաթողիկոս լինել չէ, ցմահ չէ: Բացի այդ` պաշտոնյան պետք է չջղաձգվի որևէ մեկի ելույթից, իրեն ուղղված խոսքից, առավել ևս, որ մեզ փորձում են համոզել, թե դեմոկրատական երկրում ենք ապրում: Ի դեպ, իշխանության բարձր էշելոններում ավելի հանդուրժող են քննադատության նկատմամբ, քան միջին օղակներում. կարիերիստների մի տեսակ կա, իրենց հետ դժվար է»:

Հարցին, թե թատրոնում` հանդիսատեսի շրջանում, արդյոք հաճախ է տեսնում պաշտոնյաների, Հակոբ Ղազանչյանը պատասխանում է.

«Նախկին նախարարներն ավելի շատ էին լինում պրեմիերաներին, քան` ներկայիս: Իսկ, առհասարակ, պաշտոնյաների հանդիսատեսի շրջանում հաճախ չեմ տեսնում»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան