Ավանտյուրայի դիմեցին ՌԴ-ն և Ադրբեջանը․ ՀՀ-ն թակարդի մեջ է․ Լիլիթ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 19:47
Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները
19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
19.12.2025 | 18:39
Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

-Տիկի՛ն Գևորգյան, ինչպե՞ս կարող է Հայաստանը բալանսավորել իր անվտանգային համակարգը։ Սփյուռքում մի հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին անվտանգության հավասարակշռման թեմայով։ Պատասխանն ավելի շատ այն մասին հիշեցում էր, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ՌԴ-ի դաշնակիցը։ Չգիտեմ՝ ի՞նչ կար դրա տակ, արդյո՞ք որևէ քայլ չանելու արդարացում էր դա։ Բայց և եկեք հասկանանք՝ ի՞նչ առաջարկներ ունի այսօր Հայաստանն Արևմուտքից, որ դրանք չի ընդունում և մնում է, ասենք, ՀԱՊԿ-ում, որի անդամները ոչ միայն շնորհավորում են Ադրբեջանին, այլև հրաժարվեցին ռազմական աջակցություն ցույց տալ ադրբեջանական ներխուժումը ՀՀ սուվերեն տարածքներ վերացնելու հարցում։ Ի՞նչ կարող եք ասել։

-«Ի՞նչ առաջարկ ունի Արևմուտք» հարցադրումը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ։ Ինչո՞ւ։ Սա շուկա չէ, որտեղ կարող են առաջարկներ անել, թեև, ինչպես գիտենք, որոշ առաջարկներ նաև եղել են։ Խնդիրը հետևյալն է՝ Հայաստանը պետք է գործի որպես պետություն, իսկ պետությունն ունի նաև իրավունքներ։ Ես ասացի, որ Հայաստանը հիմա թակարդի մեջ է, բայց պետք է հստակեցնեմ՝ իշխանությունը և նախկին իշխանական խմբերն են, որ եղել են թակարդի մեջ։ Ինքը՝ Հայաստան պետությունը, ունի լայն հնարավորություններ։ Իրականում կարելի է իրավիճակը շտկել և շատ լավ շտկել։ Շարունակական հոռետեսական տրամադրությունները, կարծում եմ, նաև արհեստականորեն են առաջացնում, որպեսզի բացատրեն թե՛ ներկայիս իշխանությունների, թե՛ իրենց սատարող, մեծ հաշվով, ամբողջ նախկին իշխանությունների վարքագիծը։

«Միայն Ռուսաստան» ստրատեգիան «կրախի» է մատնվել։ Արևմուտքի կամ այլ կենտրոնների հետ աշխատելու համար Հայաստանը պետք է ներկայացնի հայտ և պետք է շահագրգռի ու ստեղծի շահերի համընկնում, ճիշտ այնպես, ինչպես արեց Ադրբեջանը, որը մեկուսացված էր, առանձնապես որևէ մեկը հետաքրքրություն չուներ նրա նկատմամբ։ Հայաստանը կարող է սա անել, մանավանդ, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին ավանտյուրայի դիմեց, և խախտեցին հավասարակշռությունը։ Պետք է վերականգնվի տարածաշրջանի խախտված հավասարակշռությունը։ Տարածաշրջանը կոնֆլիկտային է և մնալու է կոնֆլիկտային։ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպես օգտագործի այդ կոնֆլիկտը իր շահին։

-Դժվար է այսօր պատկերացնել, որ ՀՀ իշխանությունը կհամարձակվի դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Դուք ինչ բանաձև կարող եք առաջարկել՝ ինչպե՞ս կարող է Հայաստանը բալանսավորել իր անվտանգային համակարգը՝ հույս չդնելով միայն ռուսական չկրակող կամ, պատկերավոր ասած, «10%-ով կրակող» «Իսկանդեր»-ի կամ պատերազմի թեժ պահին վերանորոգման կարիք ունեցող ՀՕՊ միջոցների վրա կամ օդը փակվի պատերազմական գործողությունների ավարտից մի քանի օր անց միայն։ Եթե դա կարելի էր անել պատերազմի ժամանակ, ինչո՞ւ Ռուսաստանը դրան չէր գնում։ 

-Ի՞նչ կարելի է անել․ ՀԱՊԿ-ից դուրս գալը պարտադիր չէ, որ Հայաստանը կարողանա իր սեփական որոշումներն ընդունել, հատկապես պաշտպանական ոլորտում, մասնավորապես՝ բանակի կառուցվածքի, վերազինման և այլ խնդիրներով։ Ավելին՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները նման հզորություններ, սպառազինության ծրագրեր իրականացնել մասնավոր ընկերությունների, մասնավոր կապիտալի ներգրավմամբ։ Կապիտալը կարող է լինել ցանկացած երկրի՝ Հայաստանին մաս դարձնել այս ծրագրին, ավելին՝ առաջարկներ եղել են։ Սա չի վերաբերում միայն ռազմական ոլորտին, սա վերաբերում է նաև էներգետիկ անկախությանը։ Նման առաջարկներ ևս եղել են։ Քայլեր ձեռնարկելիս հայկական իշխանությունները կարող են հանդիպել ռուսական դիմադրությանը, որոշ դեպքերում կարող է չլինել դիմադրություն, այլ պարզապես ներկայացվում է, որ կարող է լինել նման դիմադրություն։

Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա հայկական իշխանական խավն ունենում է երկընտրանք՝ խաղալ կամ բավարարել այն պահանջները, որ ՌԴ-ից է գալիս՝ ապահովել և պահել իր իշխանությո՞ւնը, թե՞ իր իշխանությունը վտանգի տակ դնելով՝ բավարարել Հայաստանի շահերը։ Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանի անկախությունից ի վեր տեսնում ենք իշխանական խմբեր, որոնք ընտրել են Հայաստանի շահերն իշխանությանը զոհաբերելու տարբերակը։ Խնդիրն այն է, որ մենք հասել ենք մի գծի, երբ նման զոհաբերությունները Հայաստանը դարձնում է անկենսունակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան