ՊՆ-ն արհամարհեց մեր խորհուրդը՝ բարձունքները չամրացնելով․ թուրքերն առաջ եկան․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի հետ

-Պարո՛ն Վարդանով, Ադրբեջանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է Հայաստանին, որ պատրաստվում է մաքսակետ տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենցը համարվող հատվածներում։ Վարչապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը պարզաբանեցին՝ Ադրբեջանը շահարկում է ՀՀ քաղաքացիների անխափան երթն այդ ճանապարհով և փոխարենը միջանցք էր պահանջում։ Ըստ նրանց՝ եթե չտեղադրվեր մաքսակետ, միջանցքային տրամաբանությունը պիտի գործեր։ Դուք զարմացա՞ք, Ձեզ հասկանալի կամ ընդունելի՞ են այս բացատրությունները։

-Մեկ տարի առաջ զինադադար կնքելու պայմաններից մեկը վերադառնալն էր Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի սահմաններին, այսինքն՝ ադմինիստրատիվ սահմաններն ընդունել որպես պետական սահման։ Բնական է, եթե ընդունում ես այդ պայմանը և սահմանները, դրա մեջ մտնում է նաև Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը՝ մոտ երկու տասնյակ կիլոմետր, որ երբեմն մտնում է թուրքերի վերահսկողության տակ։ Եթե մենք տարբեր պետություններ ենք, այդտեղից բխում է, որ անցակետեր պիտի դրվեն։ Բնական է՝ թուրքը կարող է ինչ-որ պայման դնել կամ չդնել։ Ոչ մի զարմանալի բան ես այդտեղ չեմ տեսնում։

-Սառնասրտությամբ եք մոտենում այս հարցին, մինչդեռ այսօր ավելի շատ էմոցիաներն էին գերիշխում։

-Այո՛։ Չի կարելի էմոցիաներով ղեկավարվել։ Երբ նոյեմբերի 9-10-ին տեղեկացանք, որ զինադադար է կնքվել, և քիչ թե շատ ծանոթացանք պայմաններին, ես ոնց որ հարված ստանայի գլխիս։ Բայց հետո մի քանի օրից ուշքի եկա։ Մեր գումարտակի լեռնագնացներին խնդրեցի արագ կազմել այն բարձունքները, որոնք պիտի մնան մեր տիրապետության տակ և պետք է լինեն սահմանագծի վրա։

-Սյունիքի՞ հատվածի բարձունքների մասին է խոսքը։

-Այո՛, Սյունիքի, Վերին Շորժայի, Զոդի հատվածներում, այդ նոր ստեղծվող սահմաններում՝ նախկին Նյուվադիից, Իշխանաձորից մինչև Զոդ։ Բարձունքներից առաջինը բերում է «Իշխանաձոր 1», «Իշխանաձոր 2», և այլ բարձունքներ հաշվարկեցինք, ես այդ բարձունքները հաղորդագրությամբ ուղարկել եմ Պաշտպանության նախարարություն և երկրորդ բանակային կորպուս։ Ցավոք, մայիսի դեպքերը ցույց տվեցին, որ մեր Պաշտպանության նախարարությունը կամ պետական մեքենան արհամարհել է այն խորհուրդը, որը ես տվել էի։

-Ըստ Ձեզ՝ արհամարհել են՝ չգնալով և այդ բարձունքներում չզբաղեցնելով դիրքե՞ր։

-Այո՛, չգնալով, չզբաղեցնելով և չամրացնելով այդ դիրքերը, որովհետև տեղեր կային՝ այդ բարձունքները գրավվել էին, բայց ամրաշինական աշխատանքներ չէին կատարվել։ Դա մայիս ամիսն էր, և թուրքերը, օգտվելով նրանից, որ մենք ամրաշինական աշխատանքներ չենք կատարել, ընդամենը զինվորին բերել-կանգնեցրել ենք որոշ տեղերում, Իշխանասարի հատվածում առաջխաղացում կատարեցին և Սև լճի հատվածում տիրապետություն հաստատեցին։ Այդ ժամանակվանից ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ես չեմ զարմանում նրա վրա, որ ընդունում ենք ճանապարհի՝ թուրքերին հանձնելը մասամբ, և ալտերնատիվ ճանապարհի շինարարությունը շատ դանդաղ ենք անում։

Ես չեմ զարմանում, որ Սիսիանից Կապան տանող արահետատիպ ճանապարհը չի էլ կառուցվում՝ ժամանակակից չի դառնում։ Որ մի ճանապարհի հույսով չի կարելի մնալ, դա երևում է նաև Տիգրանաշենի պատմությունից։ Եթե հիշում եք՝ Տիգրանաշենը կամ նախկին Քյարքին վերադարձնենք, մյուս ճանապարհը, որ գալիս է Վեդիի կողմից, այդ ճանապարհը 800 մետրի վրա է ընդամենը Տիգրանաշենի հողային հատվածները, փաստորեն՝ նույնիսկ այլընտրանքային ճանապարհը կվտանգվի։ 1980-ական թվականներին մենք այդ ալտերնատիվ ճանապարհից էինք օգտվում, եթե ռազմական շարասյուն էր գնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան