ԵՄ-ն նոր առցանց հարթակ է գործարկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների և երիտասարդների համար

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Եվրամիությունը նոր առցանց հարթակ է գործարկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և երիտասարդների համար։

Euneighbourseast.eu կայքում հավաքված է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև համագործակցության մասին ամբողջական տեղեկատվությունը։

Այստեղ կարելի է գտնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին վերջին լուրերը, հոդվածները և գործնական տեղեկատվությունը: Կայքը հասանելի է ութ լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, ռումիներեն, վրացերեն, ուկրաիներեն, անգլերեն և ռուսերեն։ EU Neighbors east-ի խմբագրական թիմն ամեն օր մոնիթորինգի է ենթարկում ԵՄ նախագծերի հարյուրից ավելի կայքեր և հարթակներ, ինչպես նաև իրական ժամանակում պատրաստում է վերջին լուրերն ու դրանք ուղարկում բաժանորդներին:

Բացի լուրերից՝ կայքում հայտնվում են ամենօրյա թարմացումներ տարբեր հնարավորությունների մասին (դրամաշնորհներ, կրթաթոշակներ, սեմինարներ, մրցույթներ, դասընթացներ և այլն), որոնք տրամադրվում են Եվրոպական միության և նրա ներկայացուցչությունների կողմից Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ծրագրերով և նախագծերով: Բոլոր նյութերը կարող են զտվել ըստ երկրի և թեմայի:

«Փաստեր» բաժնի ներքո հրապարակված գործնական հոդվածները կօգնեն հասկանալ, թե ինչպես են գործում ԵՄ ծրագրերը և ինչպես օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից, օրինակ՝ դիմել դրամաշնորհի կամ կրթաթոշակի համար: Կոնկրետ օրինակներին կարելի է ծանոթանալ «Պատմություններ» բաժնում:

Կայքում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է գտնել՝ օգտագործելով ըստ երկրի, թեմայի կամ նույնիսկ հատուկ ծրագրերի զտիչներ: Կայքը միացված է նաև անընդհատ թարմացվող տվյալների շտեմարանին, որը պարունակում է տեղեկատվություն Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ԵՄ ԲՈԼՈՐ նախագծերի մասին:

Բաժանորդագրվեք մեր ամենօրյա տեղեկագրին՝ որևէ հնարավորություն բաց չթողնելու համար: Դուք կարող եք տեղեկագիրը հարմարեցնել ձեր պահանջներին՝ ընտրելով բովանդակության տեսակը, երկիրը և լեզուն: