Մոսկվայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովն ու իր ամերիկացի գործընկեր Թոմաս Ուեսթը նոյեմբերի 15 Մոսկվայում աֆղանական խնդրի շուրջ մոտեցումներն են քննարկելու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո՛, կարող եմ հաստատել. նոյեմբերի 15-ին նախատեսված է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթի հանդիպումը ՌԴ նախագահի՝ նույն հարցով ներկայացուցչի հետ։ Խորհրդակցությունների  ընթացքում նախատեսվում է քննարկել Աֆղանստանում ներկա իրավիճակը, իրականացնել մոտեցումների փոխանակում աֆղանական օրակարգի հիմնական հարցերի շուրջ»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ Ուեսթը լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնել էր, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է համագործակցել ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ Աֆղանստանում իրավիճակի կայունացման համար։

Էմմա Չոբանյան