Թուրքիայում տնտեսական ճգնաժամի հետևանքները․ 76 ինքնասպանություն՝ 10 ամսում

Լուրեր

14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

Թուրքիայում անցած 10 ամիսների ընթացքում տնտեսական ճգնաժամի պատճառով ավելի քան 70 ինքնասպանության դեպք է գրանցվել։ Այս մասին ասվում է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատրաստած զեկույցում, փոխանցում է Duvar-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվության համաձայն՝ հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում 104 մարդ փորձել է ինքնասպան լինել տնտեսական ճգնաժամի հետևանքով սոցիալական խնդիրների պատճառով, նրանցից 76-ը մահացել է։

Թուրքիայում գործազրկությունն ու աղքատությունն աճել են, այդ թվում՝ լիրայի արժեզրկման պատճառով։ 514 էջանոց զեկույցը ներառում է տվյալներ երկրում աշխատողների իրավունքների խախտման, աշխատանքի հետ կապված դժվարությունների, սպանությունների հետ։ Այն նաև տեղեկություններ է պարունակում գործադուլների մեջ ներգրավված աշխատողների, ինչպես նաև արհմիությունների պատճառով աշխատանքից ազատված աշխատողների պահանջների վերաբերյալ:

Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, մասնավորապես, վերջին 10 ամիսների ընթացքում աշխատողները փորձել են 60 անգամ գործադուլ կազմակերպել, որից 18-ն է տեղի ունեցել։ Միևնույն ժամանակ, անվտանգության ուժերը կանխել են ամենաքիչը 99 մամուլի հաղորդագրության տարածում կամ բողոքի ցույցեր ու ձերբակալել 1460 աշխատակցի։

Ընդհանուր առմամբ, 1847 մարդ է մահացել աշխատանքի հետ կապված պատճառներով, իսկ 1436 աշխատակից էլ վնասվածքներ է ստացել աշխատանքային միջավայրում անփութության պատճառով։

Էմմա Չոբանյան