Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց․ Թուրքիայի ԱԺ նախագահ

Լուրեր

14.09.2026 | 11:47
Ծավի ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը․ բնակիչներին հորդորում են ջուրը չօգտագործել
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին։ Անկարան ողջունում է նաև հայ և ադրբեջանցի խորհրդարանականների շփումների մեկնարկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարեթ Սեդերֆելտի հետ հանդիպմանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Շենթոփն ասել է, որ 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմը նոր էջ է բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։ Նա նշել է, որ խաղաղությունն ու կարգավորումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից են բխում։

«Դա վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում՝ Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորում պետք է փոխլրացնեն միմյանց»,-ասել է Շենթոփը։

Նա նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին՝ հաշվի առնել նոր իրողություններն ու վերլուծել միջնորդների բազմամյա ջանքերի անարդյունավետության պատճառները։

«Այս դեպքում ԵԱՀԿ-ն կարող է դրական ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման  գործում»,- հայտարարել է Մուսթաֆա Շենթոփը։

Էմմա Չոբանյան