Նոյեմբերի 9-ից 1 տարի անց․ Ռուսաստանի և ԱՄՆ-ի անդեմ ճառերը՝ Շուշիում ահաբեկչության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցի նախորդ օրը Ադրբեջանն ահաբեկչություն է իրականացրել Շուշիի մոտ։ Արցախի դատախազությունը սպանության, նաև հենց ահաբեկչության հոդվածով է բացել քրեական գործը, որ վերաբերում է ջրագծի վրա աշխատող հայերի վրա կրակելու դեպքին։ Աշխատողներից մեկը մահացել է, մյուս երեքը հրաշքով են ողջ մնացել։

«Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Նախարարությունը հիշեցրել է՝ սա ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է։ Թեմային ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։

Միջադեպից և Արարատ Միրզոյանի հետ զրույցից հետո Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ո՛չ ռուսական կողմը, ո՛չ ադրբեջանական կողմն ու ադրբեջանական մամուլը չեն հիշատակում այս միջադեպը։

Փոխարենը Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվան։ Նշվում է, թե հայտարարությունում արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կյանքի են կոչվում։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը բացատրում է, որ Ռուսաստանն ունի առանձնահատուկ ազդեցություն և դրանից բխող՝ առանձնահատուկ նպատակադրում։

Հայտարարություն է արել նաև ամերիկյան կողմը։ Պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ անհասցե կոչ է արվում վերադարձնել բոլոր պահվող անձանց, լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ և այլն։

«Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ շարունակել ու առավել մեծացնել ջանքերի գործադրումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։

Ամերիկյան կողմի կոչերն էլ, ըստ Պողոսյանի, շատ հարաբերական են և գործողություններ չեն ենթադրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան