Դեկտեմբերի 1-ից Վրաստանում «կանաչ անձնագրեր» կտրվեն

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից, հաղորդում է Ալիք մեդիան։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում PCR և 24 ժամվա ընթացքում արագ թեսթի բացասական պատասխան ունի։

«Մենք համակարգող խորհրդի նիստում քննարկել ենք «կանաչ անձնագրերի» ներդման հարցը։ Դեկտեմբերի 1-ից կգործարկվի համակարգը։ «Կանաչ անձնագրի» պահանջը կգործի 18 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև զբոսաշրջիկների համար։

Խորհրդի որոշմամբ քաղաքացիները կարող են տարբեր օբյեկտներ մուտք գործել միայն կանաչ անձնագրով։ Դրանք են՝ սննդի, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, օպերային թատրոններ, թանգարաններ, համերգային դահլիճներ, խաղատներ և այլն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում «կանաչ անձնագրի» ներդրման ուղղությամբ։