Նիկոլ Փաշինյանը Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
Քաղաքականություն
08.11.2021 | 21:49Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`
Սարգիս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման մեջ: