ՔՊ-ն ու Ռոբերտ Քոչարյանին սատարած երեք համայնքապետերը՝ Ախուրյանի ՏԻՄ ընտրություններում

Լուրեր

29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․ այս տարածաշրջանի 33 համայնքները կմիավորվեն մեկ փնջի մեջ։

Ախուրյան համայնքն արդեն իսկ մեկ անգամ խոշորացվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին․ Ախուրյանի կազմում ընդգրկվել էին Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ համայնքները։

Այդ նույն թվականին խոշորացվել էր նաև Մարմաշեն համայնքը՝ իր կազմում ընդգրկելով 15 համայնք՝ Մայիսյանը, Լեռնուտը, Կապսը, Կարմրաքարը, Կրաշենը, Հացիկը, Հովունին, Մարմաշենը, Մեծ Սարիարը, Շիրակը, Ջաջուռը, Ջաջուռավանը, Վահրամաբերդը, Փոքրաշենը, Քեթին։

Վերոհիշյալ բոլոր համայնքները ու դեռևս խոշորացման չենթարկված 10 համայնքներ՝ Ազատանը, Ախուրիկը, Առափին, Բայանդուրը, Բենիամինը, Գետքը, Երազգավորսը, Հայկավանը, Ղարիբջանյանը, Ոսկեհասկը դեկտեմբերի 5-ին կմիավորվեն՝ դառնալով Ախուրյան խոշորացված համայնք։

Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունից։

Խոշորացված Ախուրյանի ՏԻՄ ընտրություններին մանակցելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ, որոնցից երեքը դաշինք են՝ «Ախուրյան», «Հաղթանակ», «Իկլիկյան» անվանումներով, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Առափի համայնքի ղեկավար, նախկին ՕԵԿ-ական, 64-ամյա Ալբերտ Այվազյանը, որը 1996 թվականից ղեկավարում է Առափի համայնքը։

«Ախուրյան» դաշինքի թեկնածուն Ախուրյանի 25 տարվա համայնքապետ, ՀՅԴ անդամ, 63-ամյա Արծրուն Իգիթյանն է։

«Հաղթանակ» դաշինքի թեկնածուն Մարմաշեն խոշորացված համայնքի 53-ամյա ղեկավար, դարձյալ ՀՅԴ-ական Կարեն Արշակյանն է։

Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված նրա կենսագրական տվյալներից իմանում ենք, որ վերջինս 1992 թվականին մասնակցել է արցախյան ազատամարտին, 2016 թվականին ևս մասնակից է եղել Արցախի պաշտպանությանը։ Զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հիմնելով «Շիրդայմոնդ» ՓԲԸ ադամանդագործական գործարանը, այնուհետ «Վեգա» էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառասրահը ու ֆերմերային տնտեսություն (ազնվամորու օրգանիկ այգի, ջայլամաբուծություն):

Կարեն Արշակյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ իր գլխավորած «Հաղթանակ» դաշինքը ստեղծվել է «Վերածնվող Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների համաձայնությամբ։

ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Իկիլիկյան» դաշինքը գլխավորում է Ազատանի 13 տարվա համայնքապետ, 56-ամյա Վարդան Իկիլիկյանը։ Նա նախկին ՀՀԿ-ական է։ Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դաշինքը ստեղծվել է «Ազատություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունների համաձայնությամբ։

Նշենք, որ դաշինքների ավագանու ցուցակը գլխավորող երեք համայնքապետերն էլ՝ Արծրուն Իգիթյանը, Կարեն Արշակյանն ու Վարդան Իկիլիկյանը ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ սատարում էին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Արմիկ Մովսիսյան