Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը մոտ է ծայրահեղ ծանրի․ նա հաղորդություն է ստացել

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Ախալքալաքի մետրոպոլիտ Նիկոլոզը Ռուսթավիի բանտում մեղքերի թողություն և հաղորդություն է տվել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, հայտնում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը։

Միխայիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան իր ձերբակալության դեմ բողոքի։ Նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպիանիի խոսքով՝ հացադուլի 39-րդ օրը նրա վիճակը ծանր է՝ մոտ ծայրահեղ ծանրի։

Մետրոպոլիտ Նիկոլոզը լրագրողներին հայտնել է, որ բանտից դուրս գալուց հետո Սահակաշվիլին ցանկություն է հայտնել մեղքերի թողություն անել։

«Համարել է, որ ցանկանում է Սուրբ հաղորդություն ստանալ։ Երբ Պատրիարքին ասացի այդ մասին, նա ոչ մի րոպե չվարանեց և ասաց, որ քանի որ դրա կարիքն ունի, պետք է հաղորդություն ստանա»,- ասել է մետրոպոլիտ Նիկոլոզը։

Նախկին նախագահի հնարավոր ազատման մասին հարցին ի պատասխան՝ հոգևորականն ասել է․ «Ինչ վերաբերում է նրան ազատ արձակելուն, ապա ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է պատասխան տան իրենց արարքների համար, բայց դատարանի որոշումը պետք է համարժեք լինի»։

Տաթև Ֆռանգյան