Ինչքան էլ մենք մեզ բարիկադավորենք, միևնույն է, ունենք մի Հայաստան․ Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին

Լուրեր

06.05.2024 | 20:10
ԵՄ-ում դեռ վերջնական որոշում չունեն Պուտինի երդմնակալությանը մասնակցության վերաբերյալ
06.05.2024 | 19:50
Ով է պատասխանատու հեղեղված Երևանի համար. «Վեոլիա ջուրը» պնդում է՝ չեն թերացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 19:39
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
06.05.2024 | 19:25
Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա. կսպասարկվեն Գեղարքունիքը, Տավուշն ու Սյունիքը․ նախարար
06.05.2024 | 19:20
Թռիչքի ժամանակ ռուսական ավիաընկերության հերթական ինքնաթիռն է խափանվել
06.05.2024 | 19:11
Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններում
06.05.2024 | 19:00
Գյուղերի թեման մոռացվելու է՝ օրակարգ է գալու ՀՀ-ում իշխանափոխության հարցը․ դա արդեն արտաքին դերակատարների մրցակցության տիրույթում է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 18:52
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի
06.05.2024 | 18:46
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
06.05.2024 | 18:35
Պուտինը մայիսի 8-ին առանձնազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ
06.05.2024 | 18:30
ԿԲ-ն դեռևս համաձայնություն չի տվել HSBC Հայաստան-«Արդշինբանկ» գործարքին
06.05.2024 | 18:26
Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով
06.05.2024 | 18:17
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
06.05.2024 | 18:08
Միրզոյանը՝ Բաքվի հետ համաձայնեցված հարցերի, ՌԴ-ն՝ միջուկային զորավարժություններ անցկացնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
06.05.2024 | 18:04
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն
Բոլորը

Factor.am-ի հարցերին է պատասխանել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը

  Նախորդ շաբաթ մամուլը գրեց, որ Դուք դուրս եք գալիս «Պատիվ ունեմ» դաշինքից։ Դուք ո՛չ հերքեցիք, ո՛չ հաստատեցիք՝ խոստանալով պատասխանել երկուշաբթի օրը։ Այսօր երկուշաբթի է։

-Այս պահի  դրությամբ՝ նման բան չկա, որն ամենևին չի նշանակում, որ մեկ օր, մեկ շաբաթ, կամ մեկ ամիս հետո չի կարող տեղի չունենալ՝ կապված որոշակի քննարկումների հետ։ Դուրս գալու կամ չգալու մասին լուրն առաջարկում եմ ինձանից լսել։ Սա ամենակարճ   և ամենաօբյեկտիվ ճանապարհն է։

-Այնուհանդերձ, ո՞րն է նման  մտադրության պատճառը  մամուլը գրում է, որ Ձեզ վրա ճնշում են քրեական գործերով, Ձեզ համոզել է Խաչատուր Սուքիասյանը, որ դուրս գաք դաշինքից և այլն։

-Ձեր թվարկած ցանկը կիսատ է, էլի կային վարկածներ, նույնիսկ ավելի հետաքրքիր ու ավելի զավեշտալի։ Ինձ չեն ճնշում, ինձ չեն համոզում, ինձ չեն սպառնում, ես կուսակցություն չեմ ստեղծում և այլն։

-Հնչեց նաև ձևակերպում, որ Ձեր ընտրությունը արժանապատվության և Խաչատուր Սուքիասյանի միջև է։

-Այդ ձևակերպման ամենաառաջին արձագանքը պետք է լինի հորդորս՝ մարդկանց մասին արտահայտվեք հարգանքով։ Ով էլ լինի՝ թիմակից, թե քաղաքական ընդդիմախոս, պետք է արտահայտվել հարգանքով՝ անուն-ազգանունով, պարոնով՝ ինչպես կուզեք, բայց հարգանքով։ Ինչ վերաբերում է իմ և Խաչատուր Սուքիասյանի հարաբերություններին, ապա դա ես երբեք՝ ոչ տարիներ առաջ և ոչ էլ հիմա, որևէ պարագայում չեմ թաքցրել: Մենք կարող ենք տարբեր հարցերի շուրջ ունենալ նույն կամ տարբեր կարծիքներ, կարող ենք ունենալ լավ բարեկամական հարաբերություններ,  բայց տարբեր տեսակետներ։ Ամեն ինչ կարող է լինել, բայց չի կարող լինել համոզելու-չհամոզելու խնդիր և այլն, ինչպես գրում է մամուլը։ Կա մի տարիք, կա մի անցած ճանապարհի արժեք, որը ենթադրում է հարաբերությունների այլ որակ, հիմնված  հարգանքի, իրար լսելու, իրար հետ հանգիստ քննարկելու մշակույթի վրա։ Ինչ վերաբերում է իմ ընտրության տարբերակներին, ապա այն շատ երկար տարիներ եղել է անփոփոխ՝ եթե կարող եմ իմ երկրին օգուտ տալ՝ ես անպայման դա կանեմ, վնասել՝ երբեք։

-Իսկ հնարավո՞ր է առաջիկայում միանաք  «Հայաստան» դաշինքին։

-«Հայաստան» դաշինքը ձևավորվել է ընտրություններից առաջ։ Այդ դաշինքում էլ կան զգալի թվով լուրջ, պրոֆեսիոնալ, ազգասեր մարդիկ։ Ես մասնակցել եմ ընտրություններին այլ ձևաչափով։ Հիմա բոլորս ԱԺ-ում աշխատում ենք։

-Այնուհանդերձ՝  կան տեղեկություններ  Ձեր և Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունների մասին, այդպե՞ս է։

-Նախ՝ ցավակցում եմ Երրորդ Նախագահին մայրիկի մահվան կապակցությամբ: Ես և Սերժ Սարգսյանը երբեք չենք եղել ընկերներ, և երբեք չենք եղել թշնամիներ։ Մենք միշտ ունեցել ենք կոռեկտ և զուսպ աշխատանքային հարաբերություններ։ Կյանքի տարբեր փուլերում աշխատանքային հարաբերությունները ունենում են տարբեր ինտենսիվություն։

Ձեզ մեղադրում են  ճամբարափոխության մեջ։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Ես ցավում եմ, որ մենք այսքան բանից հետո, պատերազմից ու ցավալի կորուստներից հետո չենք հասկացել, որ մենք այլևս ունենք մեկ ճամբար՝ Հայաստանը։ Քաղաքական հայացքները, տարակարծությունը, աշխատանքային ձևաչափերը չեն կարող և չպետք է համարվեն ճամբարներ և, առավել ևս, ճամբարափոխություն։ Բոլոր իշխանությունները, դաշինքները, կուսակցությունները ժամանակավոր են, դրանք ընդամենը միջոց են լուծումներ առաջարկելու և պետության խնդիրները լուծելու համար։ Իմ  պետական կամ քաղաքական գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ իմ պատճառով անհարմար դրության մեջ դնեմ թիմին, ու չի եղել մի դեպք, երբ ես իմ անձնական շահը պետական շահից վեր դասեմ։ Ինչքան էլ մենք մեզ բարիկադավորենք, միևնույն է, ունենք մի Հայաստան, որը պետք է հնարավորինս շուտ ուշքի գա ու փորձի փրկել Արցախը, սկսի միավորել Սփյուռքին։ Սա է միակ ճամբարը։

–  Ինչպե՞ս եք շարունակելու աշխատանքը ԱԺում։

-Ինչպե՞ս եմ աշխատել նախորդ շաբաթ, նախորդ ամիս։ Նույն կերպ։ Կարծում եմ բյուջեի քննարկումներին տեսել եք իմ ակտիվությունը, թող անհամեստ չհնչի՝ իմ թեմային, խնդիրներին տիրապետելը։ Մի բան եմ ուզում ասել. ինձ թվում է՝  մենք երբեմն մոռանում ենք, թե ինչ դժվար փուլում ենք, ինչ լուրջ խնդիրների առաջ ենք և տարվում ենք մասնավոր ինտրիգներով։ Իսկ իրականությունն այն  է, որ մեզնից բոլորից շատ լուրջ աշխատանք, անձնական ու կոլեկտիվ ջանք ու եռանդ է պահաջվելու մեր երկիրը այս վիճակից հանելու համար։

Այնուամենայնիվ, Դուք մանդատ եք ստացել «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ դառնալով։ Արդարացի՞ է պահել մանդատը և դուրս գալ խմբակցությունից։

Դա մի հարց է, որն ունի բազմաթիվ երանգներ, որը չի ենթադրում այո կամ ոչ պատասխան։ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս որևէ այլ կերպ մասնակցել ընտրական գործընթացներին։ Այս առումով օրենսդրական դաշտն անկատար է ։ Նայեք Գյումրի քաղաքի և ՏԻՄ մյուս ընտրությունների ընթացքին։ Սնկի պես աճում են կուսակցությունները կամ դաշինքները։ Ասում են Արդարադատության նախարարությունում արդեն 150 կուսակցություն կա գրանցված։ Ես անկուսակցական եմ։ Նախըտնրական փուլում ես ներդրել եմ իմ գիտելիքները, փորձը, կապերը և հանրության որոշակի շրջանում իմ հեղինակությունը՝ այնպես, ինչպես արել են մյուսները։

Եվ վերջում՝ արդյոք  հողատարածքների օտարման  հարցով Ձեր դեմ հարուցած  քրեական գործը  որևէ ազդեցություն չի՞ ունեցել այս հարցում։

-Քրեական գործը նոր չէ, հարուցվել է 1,5 տարի առաջ։ Իմ կարծիքով երևույթը ավելի շատ ընթացակարգային է, մի բան շատ հստակ է, որ պետությանը հասցված որևէ վնաս չկա, նույնիսկ պետության մասով բաց թողնված օգուտ էլ չկա, ավելին՝ այս դեպքում, կարծում եմ, պետության, բնության, գյուղացու շահը շատ ավելի մեծ է։

Ես ունեմ մի առաջարկ․ մի օր հավաքվեք լրագրողներով, ես ձեզ հրավիրեմ այդ հողատարածք կոչվածը։ Դա եղել է քար, լեռ, անբույս, անմշակ, անպիտան տարածք։ Որևէ մեկին դա չէր հետաքրքրում, որևէ մեկը մոտ անգամ չէր գա այդ տարածքին, ինչպես բազմաթիվ տարածքների մեր երկրում։ Հիշում եմ, մի անգամ այգում աշխատող գյուղացիներից մեկը կատակեց, թե Հայկ Նահապետի ժամանակներից սկսած այդ տարածքներում ծառ չէր տնկվել, բուսականություն չէր աճում: Տարիների ընթացքում իմ ընտանիքին ու այդ հողի վրա աշխատող բազմաթիվ մարդկանց ծանր աշխատանքի շնորհիվ հաջողվել է այդ անպիտան տարածքից ստանալ, բառիս բուն իմաստով, օազիս։ Ես այնտեղ շատ մարդկանց եմ հրավիրել՝ նախկին, ներկա պաշտոնյաների, ցույց տալու համար, թե ինչ մոդելով  է հնարավոր բոլոր մարզերում անմշակ տարածքների փրկումը, գյուղացուն աշխատանքով ապահովելը, զարգացման հնարավորություն ստեղծելը։ Իմ հրավերը չպարտավորեցնող է՝ կազմակերպեք ես ձեզ հրավիրեմ, դրանից հետո էլի ազատ եք գրել ինչ ուզում եք։ Կհյուրասիրեմ այդ այգիների մրգերից ստացված շատ լավ օղի։