2022-ին ընդլայնվելու է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացող շահառուների ցանկը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված առողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախ անդրադարձել է համաճարակային իրավիճակին: Ըստ նրա՝ նախորդ օրը գրանցվել է քովիդով վարակման 810 դեպք, մահերի թիվը 35 է, այդ թվում՝ արձանագրվել է հղի կնոջ մահ: Անահիտ Ավանեսյանը փաստել է, որ համավարակի դեմ պայքարի կարեւորագույն միջոցը կա եւ մնում է պատվաստումը, որը բերում է իրավիճակի կայունացման: Ներկա դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 613 հազար, իսկ երկրորդը՝ 276 հազար քաղաքացի:

Անդրադառնալով 2022-ի պետբյուջեի ֆինանսական հատկացումներին՝ նախարարը փաստել է, որ եկող տարի իրականացվելու է 13 ծրագիր՝ 50 միջոցառում:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բնակչությանը մատչելի եւ որակյալ առաջնային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման նպատակով իրականացվելու է «Առողջության առաջնային պահպանում» ծրագրը, որին հատկացվելու է 27,804.5 մլն դրամ:

«Դեղապահովում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 880 մլն դրամ: Ծախսերն ընթացիկ տարվա համեմատ ավելացել են 10%-ով: Ապահովվելու է 12 հիվանդության ծածկույթ, 267 հազար 175 շահառուների պետությունն անվճար եւ արտոնյալ պայմաններով կտրամադրի համապատասխան դեղորայք:

Նախարարությունն իրականացնելու է նաեւ այլ ծրագրեր, որոնց նպատակը մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող վիճակներում որակյալ շտապ բժշկական օգնության ծառայությունների տրամադրումն է, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության հասանելիության ու մատչելիության մակարդակի բարձրացումը:

Նշվել է նաեւ, որ Առողջապահության նախարարության հիմնական խնդիրներից է հանրապետությունում ուռուցքաբանական ծառայությունների շարունակական բարելավումը: 2022-ին նախատեսվում է վերանայել ուռուցքաբանական վիրահատությունների գները:

Իրականացվելու են կապիտալ ծախսեր` մարզային առողջապահական կազմակերպությունների շենքային եւ նյութատեխնիկական պայմանների բարելավման նպատակով: