Իրանը զորավարժությունների ընթացքում սեփական արտադրության կամիկաձե ԱԹՍ-ներ է կիրառել

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Իրանի զինված ուժերը սեփական արտադրության կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով ոչնչացրել են երևակայական հակառակորդի թիրախները։ Դա տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության հարավ-արևելյան ափամերձ շրջաններում և ռազմածովային գոտիներում լայնածավալ զորավարժությունների ժամանակ, հայտնում է Mehr գործակալությունը։

«Զոլֆաղար 1400» ծածկանունով ուսումնավարժական զորավարժությունների հիմնական փուլում «Արաշ» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) անցել են մեծ տարածություն՝ թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու համար։

Մինչ մարտական անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են երևակայական հակառակորդի նավերը, հետախուզական անօդաչու սարքերը հսկել են զորավարժությունների տարածքը։

Իրանի «Մերսադ» կարճ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգը նույնպես խոցել է մի շարք թիրախներ։ Ընթացիկ զորավարժություններն ընդգրկում են Իրանի հարավ-արևելքից ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ ընդգրկելով Հորմուզի նեղուցը (որը կապում է Պարսից ծոցը Արաբական ծովի հետ) և Հնդկական օվկիանոսի հյուսիսը։ Զորավարժությունների հիմնական փուլին մասնակցել են ցամաքային, զրահատանկային ստորաբաժանումները, մեքենայացված գնդերը, ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։

Տաթև Ֆռանգյան