Փաստերին լավ չեք տիրապետում․ Պապոյանը վրդովվեց Սյունիքը ուշադրությունից դուրս թողնելու վերաբերյալ պնդումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«ԵՄ դրամաշնորհային ծրագրով քանի՞ դպրոց է վերանորոգվելու և ինչպե՞ս են ընտրվում այդ դպրոցները: Այս օրերին մարզերից դպրոցների աղետալի վիճակի մասին պատկերներ են ուղարկում: Այդ դպրոցներից որո՞նք են ներառված վերանորոգման ծրագրերում, ինչպե՞ս է կատարվել այդ դպրոցների ընտրությունը: Երեկ նկատեցի, որ մի շարք մարզերի ֆինանսական աջակցություն է տրամադրվել, բայց ըմբոստ Սյունիքը դուրս է մնացել»,- ի թիվս մի շարք այլ հարցերի ու դիտարկումների՝ ԱԺ-ում 2022թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, մինչ նախարարի արձագանքը, նշեց, որ Գալստյանը լավ տեղեկացված չէ: «Սյունիքի մարզի բյուջեն մի քանի անգամ՝ մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան մյուս մարզերինը: Այնտեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում: Փաստերին լավ չեք տիրապետում»,- նշեց Պապոյանը: Նա նաև հավելեց, որ կառավարության կողմից աջակցություն ստանում են բոլոր մարզերը՝ առավել ևս Սյունիքը:

Մանրամասները՝ տեսանյութում: