Անկուսակցական Մհեր Գրիգորյանի աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը ևս փակցված է

Լուրեր

29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս իր աշխատասենյակում փակցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Այս տեղեկությունը, Factor.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից:

Factor.am-ի մյուս հարցին՝ արդյոք Մհեր Գրիգորյանը համալրել է Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, գրասենյակից բացասական պատասխան փոխանցեցին՝ նշելով, որ փոխվարչապետն անկուսակցական է:

Հիշեցնենք՝ Մհեր Գրիգորյանը հեղափոխական թիմում հայտնվեց 2018 թվականին, երբ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնությամբ կառավարություն ձևավորեցին: Նույն թվականի հոկետեմբերի 2-ին ՀՅԴ-ականներին և ԲՀԿ-ականներին Փաշինյանը հեռացրեց կառավարությունից, իսկ Մհեր Գրիգորյանը, որը փոխվարչապետի պաշտոնը ստանձնել էր ԲՀԿ-ի քվոտայով, հայտարարեց, թե պատրաստ է շարունակել աշխատել Փաշինյանի հետ:

ՔՊ-ականները Փաշինյանի նկարի առկայությունն իրենց աշխատասենյակներում հիմնավորում են նրանով, որ վերջինս իրենց քաղաքական առաջնորդն է: Այժմ անհասկանալի է, թե անկուսակցական փոխվարչապետն ինչու է իր սենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել, երբ ՀՀ Սահմանադրությամբ` երկրի ղեկավարի լուսանկարը փակցնելու պահանջ չկա:

Կարդացեք նաև՝ Ո՞ւր մնաց «շեֆի նկարը պատերին չկախելու»՝ Փաշինյանի խոստումը. հեղափոխական արժեքներից՝ անձի պաշտամունք. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նարեկ Կիրակոսյան