Թուրքիան նոր տուրբոռեակտիվ շարժիչներ է մշակելու թևավոր հրթիռների համար

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության վարչությունն ու Kale Arge պաշտպանական ընկերությունը պայմանագիր են ստորագրել նոր՝ ARAT տուրբոռեակտիվ շարժիչի մշակման և արտադրության համար։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի ռազմարդյունաբերական վարչության շենքում։ Հայրենական ARAT շարժիչն իր պարամետրերով գերազանցում է տուրբոռեակտիվ KTJ3200 շարժիչին, որով ներկայում հագեցած են թուրքական SOM և Atmaca թևավոր հրթիռները։

Ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան պետք է որոշիչ քայլեր ձեռնարկի՝ իր պաշտպանական հզորության ամրապնդման համար։

«Պաշտպանական տեխնոլոգիաների ու զինամթերքի ներկրումից հրաժարումը դժվար գործընթաց է։ Մենք ստիպված ենք բարձր գին վճարել ինչպես ֆինանսական, այնպես էլ ժամանակի առումով։ Հնարավոր է՝ մենք կնախընտրեինք զինամթերքի գնումը, այս դեպքում քիչ գումար կծախսեինք։ Եթե իսկապես ուզում ենք դառնալ համաշխարհային տերություն և, չնայած ճնշումներին ու պատժամիջոցներին, պաշտպանել մեր ազգային շահերը, ապա հայրենական պաշտպանական արդյունաբերության զարգացումը միակ հնարավոր ճանապարհն է»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան