Թուրք լրագրողն ազատազրկման է դատապարտվել 300-ամյա պոեմով Էրդողանին վիրավորելու համար

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Թուրքիայում գրող ու լրագրող Քաան Գյոքթաշը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ սոցցանցերում օսմանյան պոետ Սյունբյուլզադե Վեհբի էֆենդիի 300-ամյա պոեմը հրապարակելու համար, գրում է Duvar-ը։

Նա մեղավոր է ճանաչվել «նախագահին վիրավորելու համար»։ Երկու տարի առաջ Գյոքթաշը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր լուրով, որ եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ կվերցնի քաղաքացու դեմ բողոքը, նա պոեմն անգիր կանի։

Սրան ի պատասխան՝ Գյոքթաշը կիսվել էր 300-ամյա մի պոեմով ու գրել․ «Սա միակ պոեմն է, որ ես անգիր գիտեմ»։ Պոեմը սկսվում է այսպես. «Գրի՛ր ինձ պոեմ, որ առաջին տողը կարդալիս ցանկանամ քեզ սպանել, երկրորդ տողում՝ հատուցում տալ»։

Մի քաղաքացի բողոքել է նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակ, և Գյոքթաշի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Նախագահին վիրավորելու մեղադրանքով նրա դեմ դատավարությունը սկսվել է մեկ տարի առաջ և ավարտվել անցյալ շաբաթ։ Սիլիվրիի առաջին ատյանի քրեական դատարանը, որը քննում էր գործը, Գյոքթաշին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։

Ի պաշտպանություն իրեն՝ Գյոքթաշն ասել է, որ բանաստեղծությունը կապ չունի Էրդողանի հետ և նույնիսկ նրան չէ նվիրված։ Նա ասել է, որ դա օսմանյան պոեմ է՝ գրված 300 տարի առաջ, և պահանջել է փորձագիտական թարգմանություն ու ժամանակակից թուրքերենով թարգմանություն։ Չնայած այս բացատրություններին՝ գրողն ազատազրկվել է։

Նշենք, որ 2014 թվականից՝ Էրդողանի նախագահ նշանակվելու տարվանից, քաղաքացիների նկատմամբ նախագահին վիրավորելու համար 160․169 հետաքննություն է սկսվել, 35․507 գործ է հարուցվել, 12․881 մարդ դատապարտվել է։

Էմմա Չոբանյան