Չեմ փոշմանել, որ գլխավորել եմ ՔՊ-ի ցուցակը․ Շիրակի հեռացող մարզպետի հրաժեշտի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Այսօր Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հովհաննես Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել։

Խոսելով հրաժարական ներկայացնելու պատճառի մասին, նա ասաց․ «Երբ որոշվեց՝ ես պիտի գլխավորեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը, այդ պահից պարզ էր, որ անկախ նրանից՝ ընտրություններն ինչ ելք կունենան, ես այլևս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, այդ որոշման տրամաբանական շարունակությունն է։ Դա որպես պատճառ»։

Հարցին՝ հրաժարական ներկայացնելու պարտադրանք չի՞ եղել, Հովհաննես Հարությունյանն ասաց․ «Պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ի պատիվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության՝ գործընկերային թափանցիկ աշխատելաոճ է որդեգրվել։ Կարծում եմ՝ բոլորիդ համար էլ պարզ է, որ նման երևույթ լինել չէր կարող։

Ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում չեմ տեսել պարտադրանք, որի համար ես շատ շնորհակալ եմ, որոշումների մեջ ինձ ազատ են թողել, տարբեր համանգամանքներով պարտադրանք ներկայացնել, այդպիսի բաներ գոյություն չեն ունեցել։ Շնորհակալ եմ, որ իմ դիմումը չի մերժվել, որովհետև, նորից եմ կրկնում, այն պահից սկսած, երբ որոշվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորել, այդ պահից պարզ էր, որ ես այլևս մարզպետի պաշտոնը չեմ զբաղեցնելու»։

Շիրակի նախկին մարզպետն ասաց՝ դեռ քննարկումների մեջ է, թե հետագայում ինչ աշխատանքի կանցնի։

Արմիկ Մովսիսյան