Թուրքիայում հայտարարել են, որ Կիևը փորձում է «Բայրաքթար»-ների պատճառով գժտեցնել Անկարային ու Մոսկվային

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևը փորձեր է ձեռնարկում գժտեցնել Անկարային ու Մոսկվային՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարման պատճառով։ Այս մասին Lenta-ի հետ զրույցում հայտարարել է Անկարայի Յըլդըրըմ Բեյազիտ համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Սալիհ Յըլդազը։

Քաղաքագետն ընդգծել է, որ այն բանից հետո, երբ Թուրքիան սկսել է Ուկրաինային անօդաչուներ վաճառել, դրանք դարձել է այդ երկրի սեփականությունը։

«Սակայն Ուկրաինան, հնարավոր է, ցանկանում է տարաձայնություններ մտցնել ռուս-թուրքական հարաբերություններում՝ Թուրքիան հաճախակի հիշատակելով»,- ասել է Յըլդազը։

Թուրք փորձագետը նաև հայտարարել է, որ ռուսական ռազմական ղեկավարությունը չափազանց սուր է արձագանքել Ուկրաինային թուրքական անօդաչուների վաճառքի փաստին և բավական կոշտ արտահայտություններ արել Անկարայի հասցեին։

«Այդ իրավիճակը լարում է թուրքական հասարակությունը և ստեղծում հակառուսական տրամադրություններ»,- հավելել է Յըլդազը։

Նշենք, որ հոկտեմբերի վերջին Ուկրաինան Դոնբասում առաջին անգամ թուրքական «Բայրաքթար» էր կիրառել մարտական գործողություններում ու ոչնչացրել հակառակորդի հրետանային համակարգը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Անկարան պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի կողմից ռուսամետ զինյալների դեմ հակամարտությունում թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառման համար։

Էմմա Չոբանյան