Թուրքիան և ՌԴ-ն բանակցում են Սիրիայի Քոբանի քաղաքը քրդական ուժերից ազատելու շուրջ․ Middle East Aye

Լուրեր

29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքում թուրքական ռազմական գործողության շուրջ՝ այն քրդական YPG-ի միավորումներից ազատելու համար։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Նշենք, որ դեռ նախորդ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենց համբերությունը սպառվել է, և ազդարարել էր Սիրիայում գործողություններ իրականացնելու մասին։

Լրատվամիջոցը գրում է, որ վերցնելով Քոբանին՝ Թուրքիան նպատակ ունի փակել սահմանի արևմտյան հատվածը և այն միավորել թուրքական վերահսկողության տակ գտնվող Ջարաբլուզի և Թալ Այբադի հետ։ Քոբանին լայնածավալ ռազմական գործողությունների վայր է եղել YPG-ի և ԻԼԻՊ-ի միջև, որտեղ քրդական խմբերը ԱՄՆ-ի ավիահարվածների աջակցությամբ հետ էին մղում ԻԼԻՊ-ի գրոհայինների հարձակումները 2014-2015 թվականներին։

Քոբանին 2012 թվականից պահվում էր YPG-ի կողմից, մինչև սիրիական և ռուսական զորքերը մտան քաղաք 2019 թվականին՝ թուրքական ներխուժման ժամանակ։

Աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ գործարքի նախագծի համաձայն՝ Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը Քոբանիում, որը հայտնի է նաև որպես Այն ալ-Արաբ, մինչդեռ Անկարան գրավելու է շրջապատող տարածքները դեպի ռազմավարական M4 մայրուղի։ Թուրքիան չի տեղակայի իր դաշնակից Սիրիական ազգային բանակի ուժերը քաղաքում, իսկ M4 մայրուղում լինելու է միացյալ ռուս-թուրքական վերահսկողություն։ Թուրքիան նաև կպահպանի Սարրինի ռուսական բազայի անվտանգությունը։ Դրա դիմաց Ռուսաստանը կհամոզվի, որ YPG-ի մարտիկները հետ են քաշվում դեպի հարավ։

Նույն աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանը Քոբանիի գործողությունը կապում է Իդլիբի հետ, սակայն դեռևս պարզ չէ՝ Անկարան պատրա՞ստ է տարածքներ զիջել Իդլիբում, որտեղ միլիոնավոր սիրիացիներ փոքր տարածքում են՝ խիտ տեղակայված ռազմական օբյեկտներով ու զինված խմբերով։

MEE-ին աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են և Էրդողանին անհրաժեշտ է որևէ գործարք՝ նախքան ռազմական գործողությունը սկսելը։

«Ի վերջո՝ դա քաղաքական որոշում է»,- ասել է աղբյուրներից մեկը։

Մյուս կողմից էլ MEE-ին թուրքական անվտանգության ուժերի առանձին աղբյուրներ ասել են, որ զինվորականները գրեթե ավարտել են Հյուսիսային Սիրիայում նախնական ներխուժման նախապատրաստական աշխատանքները:

«Մենք նաև գրեթե ավարտել ենք մեր տեղակայումները Իդլիբում, որպեսզի պաշտպանենք տարածքը սիրիական ռեժիմից և ռուսական հարձակումներից։ Անցյալի փորձը հուշում է, որ մենք պետք է ռազմական առումով պատրաստ լինենք Իդլիբում, նույնիսկ եթե Մոսկվայի հետ գործարք ունենանք՝ Ռուսաստանի հետ մեր անցյալ փորձի պատճառով»,- ասել է աղբյուրներից մեկը:

Էմմա Չոբանյան