Թուրքիան Սիրիայի հյուսիսում վաղը կարող է ռազմական գործողություն սկսել. աղբյուր
Քաղաքականություն
01.11.2021 | 22:04Թուրքական բանակը Սիրիայում իրեն հավատարիմ զինված խմբավորումների հետ կարող է արդեն երեքշաբթի ռազմական գործողություն սկսել արաբաքրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» դեմ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի հյուսիսում պաշտոնական Դամասկոսին ընդդիմադիր կառույցներում իրազեկ աղբյուրը։
«Թուրքիան մտադիր է ռազմական գործողություն սկսել Սիրիական դեմոկրատական ուժերի դեմ վաղը՝ երեքշաբթի, և ընդդիմադիր խմբավորումներին հանձնարարել պատրաստվել գործողությանը»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա փոխանցմամբ՝ գործողությունը սկսվելու է Սիրիայի հյուսիսից մի քանի ուղղություններով՝ Ազազի և Թել Աբյադի կողմից։ Լրատվամիջոցն այս մասին պաշտոնական մեկնաբանություն չի ստացել։
Էմմա Չոբանյան