Էրդողանը վստահեցնում է, թե Բայդենը խոստացել է օգնել համոզել Կոնգրեսին՝ հաստատել Թուրքիային F-16-երի վաճառքը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է օգնել համոզել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ հավանություն տալ Անկարային նոր F-16 կործանիչների վաճառքին։ Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է Հռոմից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բայդենն ասաց, որ մոտ ժամանակներում կարող է արդյունք չլինել, որոշումը պետք է անցնի երկու ատյանով՝ Ներկայացուցիչների պալատով և Սենատով։ Փաստացի ուժերի դասավորությունը 50-50 է, ասաց նա, սակայն հաղորդեց, որ ամեն ինչ կանի իր ուժերի սահմաններում, որ համոզի՝ ընդունել գործարքը»,- հայտնել է նա։

Էրդողանի խոսքքվ՝ ինքն էլ Բայդնենին ասել է, որ հավատում է այդ հարցում հաջողությանը, քանի որ ներկայում Կոնգրեսում իշխանության գերակայությունն իր կողմն է։

«Հուսով եմ՝ մեր պաշտպանության նախարարները շարունակելու են շփումները։ Օրակարգում երկու կարևոր հարց կա՝ նոր ինքնաթիռների գնումը և եղածների արդիականացումը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով․ «Մենք Բայդենի հետ քննարկել ենք մեր քայլերը՝ ՆԱՏՕ-ի գործընկերության և ռազմավարական դաշնակցության համատեքստում։ Առաջին հերթին քննարկել ենք F-35-ի հարցը։ Ես անձամբ նրա կողմից բացասական տրամադրվածություն չեմ տեսել այդ հարցում։ Հակառակը, մենք հուսով ենք՝ պաշտպանության նախարարները, ԱԳ նախարարները բանակցություններ կանցկացնեն և այդ դժվարին հարցը մեր հարաբերություններում կփակենք»։

Հավելենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Հռոմում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում։

Էմմա Չոբանյան