Moderna-ի պատվաստանյութի և գրիպի դեմ պատվաստումների համակցումն անվտանգ է տարեցների համար

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում հետազոտողները եկել են այն եզրակացության, որ Moderna պատվաստանյութի և գրիպի դեմ պատվաստումների համադրությունը տարեց հիվանդների մոտ վտանգավոր կողմնակի ազդեցություններ չի առաջացրել: Գիտնականները թեստի արդյունքները հրապարակել են medRxiv-ում։

«Մենք չենք հայտնաբերել վտանգավոր կողմնակի ազդեցություններ կամ արդյունավետության նվազեցում երկու պատվաստանյութերի համար, երբ դրանք միաժամանակ ներարկվել են 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց: Սա ցույց է տալիս, որ գրիպի պատվաստանյութը և Moderna-ի պատվաստանյութը կարելի է համատեղել»,- գրում են հետազոտողները:

Ընդհանուր առմամբ, կլինիկական փորձարկումներին մասնակցել են մոտ 300 տարեց կամավորներ, որոնք վերջերս պատվաստվել են Moderna-ի մեկ կամ երկու դեղաչափով:

Ուսումնասիրության ընթացքում աննշան կողմնակի երևույթներ են նկատվել դեղամիջոցների միաժամանակյա կիրառման դեպքում: Սակայն որևէ դեպքում գիտնականները վտանգավոր բարդացում չեն արձանագրել, որը կսպառնար հիվանդի կյանքին:

Տաթև Ֆռանգյան