Արմեն Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովին՝ COP26-ին

Լուրեր

12.02.2026 | 13:17
Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ շտաբի պետ
12.02.2026 | 13:14
Սամվել Կարապետյանի կուսակցությունը հայտարարում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
12.02.2026 | 13:09
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են սպորտային բժշկության թեման
12.02.2026 | 13:05
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն այսօր կիմանա մրցակիցներին
12.02.2026 | 13:00
Եթե իմ երեխան գա, հարցնի՝ չեմ պատմելու, ձեր ելույթն եմ միացնելու, ասելու եմ՝ նայիր․ Նարեկ Գրիգորյանը՝ ՀՅԴ-ի մասին Հակոբ Մովսեսի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 12:49
Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիր
12.02.2026 | 12:45
«Ինտեր Մայամիի» հանդիպումը հետաձգվել է Մեսիի վնասվածքի պատճառով
12.02.2026 | 12:38
WhatsApp-ը հայտարարում է, որ ՌԴ իշխանությունները փորձել են ամբողջությամբ արգելափակել մեսենջերը
12.02.2026 | 12:31
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի քաղաքներին. վիրավորների թվում նորածին երեխա կա
12.02.2026 | 12:27
2026-ի հունվարին զբոսաշրջիկների ռեկորդ ենք ունեցել, ճի՞շտ եմ ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 12:17
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
12.02.2026 | 12:10
ՀՌՀ-ն սահմանել է ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը
12.02.2026 | 12:00
Դատարանը մերժել է եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը // Եղանակը կտաքանա․ ԼՈՒՐԵՐ
12.02.2026 | 11:51
Ուրախացա՞ր, Արման Եղոյան․ մի՛ ուրախացի, ես քեզ հիշում եմ․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 11:42
Սաուդյան ակումբները հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26)․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան:

Քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ:

Համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր: Դրան են ուղղված օրակարգային թեմաները՝ օգնել համայնքներին՝ պատրաստ լինել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով պաշտպանել և վերականգնել բնական միջավայրերը և էկոհամակարգերը, արագացնել անցումը մաքուր էներգիայի՝ խթանելով քիչ ծախսատար վերականգնվող աղբյուրների օգտագործումն ու պահեստավորումը, մաքրել օդը` արագացնելով զրոյական արտանետման տրանսպորտային միջոցների օգտագործումն ամբողջ աշխարհում, խրախուսել և բացահայտել ֆինանսական համակարգերի զարգացումն ու կանաչ աշխատատեղերի ստեղծումը:

Համաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք:

Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովին շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա: