Բեռլինի պատմության թանգարանի ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Հոկտեմբերի 25-28-ը Հայաստանում էին «Բեռլինի թանգարանների միությանը» պատկանող «Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի» տնօրեն, պրոֆեսոր Մաթիաս Վեմհոֆը և նույն թանգարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ ծրագրերի համակարգող, դոկտոր Մանֆրեդ Նավրոթը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այցն իրականացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համագործակցությամբ:

Այցի հիմնական նպատակը 2024 թ. Բեռլինում հայկական մշակույթի ցուցահանդեսի կազմակերպումն էր:

Գերմանացի մասնագետները հանդիպել են Հայաստանի պատմության, Երևանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, Մատենադարանի՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենների և մասնագետների հետ, հանգամանորեն ծանոթացել թանգարանների մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, կարծիքներ փոխանակել և քննարկումներ իրականացրել:

Գերմանացի մասնագետներն այցելել են նաև Զվարթնոց, Գառնի, Դվին պատմամշակութային, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարաններ, ինչպես նաև Գեղարդավանք և Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայր:

Այցի ավարտին գերմանացի մասնագետները մեկ անգամ ևս արժևորել են հայկական հարուստ մշակութային ժառանգությունը` նշելով այդ ժառանգության հանրահռչակման և հետագա համագործակցության շարունակականության կարևորությունը: