Էրդողանը չի մասնակցի Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովին՝ ընդունող կողմի հետ արարողակարգային հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում անցկացված G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո վերադարձել է Ստամբուլ․ նա անձամբ չի մասնակցելու Գլազգոյում մեկնարկած կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովին։ Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նախագահական ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Ստամբուլում՝ ուղեկցող ամբողջ պատվիրակության հետ միասին։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանը չեղարկել է ֆորումին մասնակցությունը՝ հյուրընկալող կողմի հետ Շոտլանդիայում իրենց գտնվելու հետ կապված մի շարք արարողակարգային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Կլիմայական ֆորումի բանախոսների թարմացված ցուցակում թուրք առաջնորդի անունը չի հիշատակվում։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Էրդողանը Գլազգոյում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Սակայն Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցություններն արդեն կայացել են կիրակի՝ Հռոմում։

Այսօր մեկնարկած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26) մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի սկսել են հավաքվել Գլազգոյում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և շատ ուրիշներ Հռոմում անցկացված G20-ի գագաթնաժողովից հետո մեկնել են Շոտլանդիա։

Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26):
Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան: Քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության հարցերով փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ: Համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր։

Տաթև Ֆռանգյան