Որևէ մեկը պատասխանատվություն չի կրել վերջին 10 տարում լրագրողների սպանության 81%-ի դեպքում. CPJ

Լուրեր

17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
Բոլորը

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) ընթացիք տարվա «Անպատժելիության համաշխարհային ինդեքս» զեկույցի համաձայն, վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում արձանագրված լրագրողների սպանության դեպքերի 81%-ի պարագայում որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: Համաշխարհային անպատժելիության ցուցանիշ զեկույցը հաշվարկում է լրագրողների չբացահայտված սպանությունների թիվը՝ այն համադրելով երկրի բնակչության ընդհանուր թվի մեկ շնչին ընկած հաշվով, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Այս ցուցանիշի ամենակարևոր նպատակն է հետևել հաշվետվողականությանը և տեսնել ոչ միայն, թե քանի լրագրող է սպանվել, այլ նաև քանի մեղավորներ են ենթարկվել պատասխանատվության: Ցավոք, համաշխարհային մասշտաբով իրավիճակը այնքան էլ դրական չէ»,- Ամերիկայի ձայնի հետ զրույցում ասում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար Գյուլնազա Սայիդը։

Այս տարվա զեկույցում ընդգրկված են 12 երկրներ: CPJ-ի ցուցանիշը ուսումնասիրում է լրագրողների այն սպանությունները, որոնք տեղի են ունեցել 2011-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում և մնացել են չբացահայտված: Ցուցակում ներառված են միայն հինգ և ավելի չբացահայտված դեպքեր ունեցող երկրներ, որոնց թվում են Սոմալին, Սիրիան, Իրաքը, Հարավային Սուդանը, Աֆղանստանը, Մեքսիկան, Ֆիլիպինները, Բրազիլիան, Պակիստանը, Ռուսաստանը, Բանգլադեշն ու Հնդկաստանը:

«Այսպիսով, ցանկացած տարի ցուցակում ներառված երկրների թիվը կարող է փոխվել: Այս տարի մեր զեկույցում, որն ընդգրկում է վերջին 10 տարիները, ներառել ենք 12 երկիր, քանի որ այդ երկրներում լրագրողների չբացահայտված սպանությունների թիվը եղել է հինգ և ավել»,- ասում է Սայիդը։

Ըստ զեկույցի՝ ցուցանիշը մի փոքր փոփոխություն է գրանցել նախորդ տարվա համեմատ Սիրիայի, Իրաքի և Հարավային Սուդանի դեպքում, որոնք, սակայն, շարունակում են այդ հերթականությամբ զբաղեցնել ցուցակի առաջին չորս հորիզոնականները՝ զիջելով միայն առաջին տեղում գտնվող Սոմալիին: Այս երկրներում ռազմական հակամարտությունը, քաղաքական անկայունությունը և թույլ դատական մեխանիզմները շարունակում են սպառնալիք հանդիսանալ լրագրողական գործունեության համար:

Անդրադառնալով ՌԴ-ին՝ կազմակերոպության ներկայացուցիչ Գյուլնազա Սայիդը պատահական չի համարում Ռուսաստանի ընդգրկումը ցուցակում, որտեղ Մոսկվան զբաղեցնում է տասներորդ տեղը: Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ սպանված լրագրողների և անպատժելիության դեպքերի թիվը բավականին բարձր է, սակայն այդ առումով նկատվում են փոփոխություններ:

«Ռուսաստանում այսօր լրագրողների սպանության դեպքերը այդքան հաճախ չեն՝ 1990-ականների և 2000-ականներ սկզբի հետ համեմատած։ Այժմ, ՌԴ իշխանությունները տարբեր մեթոդներ են կիրառում լրագրողներին լռեցնելու համար, այդ թվում օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության միջոցով, որը իշխանություններին թույլ է տալիս անկախ լրատվամիջոցներին որակել «օտարերկրյա գործակալներ» և սահմանափակել նրանց գործունեությունը կամ ազատազրկել լրագրողներին»,- նշում է Սայիդը:

Նրա կարծիքով լրագրողներին ազատազրկելու առումով Ռուսաստանը ևս առաջնային տեղերում է՝ զիջելով միայն Թուրքիային ու Բելառուսին:

Ըստ CPJ-ի՝ այս տարվա զեկույցում ընդգրկված բոլոր 12 երկրները մի քանի անգամ ներառվել են նախորդ զեկույցներում՝ սկսած 2008 թվականից, երբ այն առաջին անգամ հրապարակվեց: Այդ երկրներից յոթն ամեն տարի հայտնվում են «Անպատժելիության համաշխարհային ինդեքս»-ում: