Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության համընդհանուր ստուգում է անցկացվել

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հոկտեմբերի 26-ից 29-ը ԱԷՄԳ-ի կողմից ՀԱԷԿ-ում անցկացվեց «Շահագործման ժամկետի երկարացման անվտանգության ասպեկտները» (SALTO) կրկնակի առաքելությունը:

Այն անվտանգության համընդհանուր ստուգում է, բայց՝ ոչ տեսչական, և ուսումնասիրում է ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետի երկարացման ռազմավարությունն ու հիմնական փուլերը:

Հայկական ատոմային էլեկտրակայանի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ հատկանշական է՝  առաքելությունն անցկացվեց այս տարի, երբ Հայկական ԱԷԿ-ում իրականացվեցին անվտանգության բարձրացմանն ուղղված արդիականացման լայնամասշտաբ աշխատանքներ, և արդյունքում նախատեսվում է էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը:

Քառօրյա այցի ընթացքում փորձագետների խումբն իրականացրեց ստուգումներ մի շարք ուղղություններով՝ հաշվի առնելով շահագործման ժամկետի երկարացման հետ կապված ծրագրերի/միջոցառումների կազմակերպումն ու դրանց համապատասխանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին և SALTO նախորդ առաքելությունների (2013թ., 2016թ. և 2018թ.) առաջարկներին: Թիմային աշխատանքներից բացի նրանք նաև շրջայց կատարեցին կայանի տարածքում, տեղում ծանոթացան բլոկի կառավարման վահանակի, ինչպես նաև ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի արդիականացված և նոր սարքավորումներին, իսկ հսկվող գոտում՝ ռեակտորի անվտանգ շահագործման համար պատասխանատու արդիականացված համակարգերին:
Նախորոշված ուղղություններով թիմային աշխատանքների ընթացքում փորձագետները փաստեցին, որ հիմնվելով նախորդ՝ 2018 թվականի առաքելության արդյունքների և եզրակացությունների վրա՝ ՀԱԷԿ-ում զգալի աշխատանք է իրականացվել ծերացման կառավարման բնագավառում: Անելիքներն, ինչ խոսք, այդքանով չեն ավարտվում. կայանը շարունակում է հետևողականորեն իրականացնել անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումները: Առաքելության արդյունքներով կորոշվեն ՀԱԷԿ-ի առջև դրված այն խնդիրներն ու առաջադրանքները, որոնք անհրաժեշտաբար պետք է լուծել՝ ծերացման կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին առավել համապատասխանեցնելու համար:
Առաքելության ավարտին փորձագետների թիմը նախնական հաշվետվություն ներկայացրեց ատոմակայանի ղեկավարությանը և ՀՀ կարգավորող մարմնին. այն ենթակա է վերանայման:
Հնարավոր փոփոխություններից, առաջարկություններից և հիմնավորումներից հետո փաստաթղթի վերջնական տարբերակը 3 ամսվա ընթացքում կներկայացվի ՀԱԷԿ-ին, ՀՀ ՄԱԿ կոմիտեին և կառավարությանը: