ՌԴ-ն չի չեզոքացնում բոլոր անվտանգային խնդիրները․ լավ կլինի, որ ՀՀ-ն տարբերակ գտնի Թուրքիայի հետ ուղղակի երկխոսության համար․ Արա Գոչունյան

Լուրեր

22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Դեռևս Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը գրավեց Լելե Թեփեն, շատ թուրք վերլուծաբաններ կարծում էին, որ Ադրբեջանը նորից է պատերազմ սկսելու, որովհետև առաջին անգամ տարածք էր գրավել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ նկատելով, որ ի սկզբանե Ադրբեջանի ցանկությունները վերաբերել են Հայաստանի հարավին, հիմա էլ ակնհայտ է, որ ցանկություն կա ամեն գնով «Զանգեզուրի միջանցքը» ստանալու։

Անդրադառնալով նրան, թե որքանով է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, երբ ամեն անգամ այդ գործընթացի, նաև՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին խոսելիս Հայաստանի առջև որպես նախապայման է բերվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու հարցը, Արա Գոչությանը նշեց․ «Հայաստանը Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակից լինելու «խաղաքարտերով» լիարժեք չի կարողանում դիմադրել Թուրքիայի նախապայմաններին, չի կարողանում դրանք լիարժեք չեզոքացնել»։

Նա նկատեց, որ Հայաստանն անընդհատ հայատարարում է, որ «միջանցքային տրամաբանություն» բանակցություններում չկա, սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը, 30 տարիների ընթացքում մերժելով Թուրքիայի առաջ քաշած նախկին նախապայմանները, չգնալով այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման,  կորցրել է հնարավորությունը՝ ավելի ուժեղի դիրքերից հանդես գալու, սակարկելու հնարավորությունն է նվազել։

«Պետք է հիմա նաև հաշվի առնել, որ Հայաստանում այսօր կա մի իշխանություն, որն արտաքին քաղաքականության մեջ վստահություն ներշնչող հավասարակշռություն չունի։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանն այսօր այն վիճակի է մատնվել, որ սեփական տարածքը սեփական միջոցներով չի պաշտպանում․ Հայաստանի սահմանները ռուսական զորքն է պահում»,- ասաց նա։

Արա Գոչունյանի խոսքով՝ Մոսկվայից հաճախ են լսվում խրախուսանքներ, որ Երևանն ու Անկարան կարգավորեն իրենց հարաբերությունները։

«Պետք է նաև նկատել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարայում ռուս-թուրքական հարաբերությունների համատեսքտում է դիտարկվում»,- ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում միշտ ցանկանում է ներառված տեսնել Ռուսաստանին, քանի որ այն Հայաստանի՝ պայմանավորվածությունները դրժելու ցանկության դեպքում կարող է զսպողի դերը կատարել։

Արա Գոչունյանը նշեց նաև, որ Հայաստանն էլ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում ներգրավում է Ռուսաստանին։ Նա մատնանշեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, ըստ որի՝ Երևանը Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցում է նաև Մոսկվայի հետ։

«Եթե անգամ Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերության մեջ չի դավաճանել Հայաստանին, ամեն դեպքում, այսօր մենք զգում ենք, որ նրա ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքը բավարար չէ Հայաստանին՝ անվտանգային խնդիրները չեզոքացնելու համար։ Եվ նաև՝ լավ կլինի, որ Հայաստանը տարբերակ գտնի Թուրքիայի հետ ուղղակի երկխոսության համար»,- ասաց նա։

Ըստ Գոչունյանի՝ Հայաստանը միշտ իր շահը տարածաշրջանում նկատել է ռուս-թուրքական հարաբերությունների հակասությունների մեջ, սակայն դա սխալ մոտեցում է։

Հարցին՝ ի՞նչ վերաբերմունք կարող է ունենալ միջազգային հարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Արա Գոչունյանը պատասխանեց, որ չի բացառվում՝ տարածաշրջանային զարգացումների արդյունքում ռուս-ամերիկյան դիրքորոշումները համընկնեն։

«Իրանի հետ Ադրբեջանի լարված հարաբերությունները նախագահ Էրդողանը քննարկել է Ալիևի հետ։ Նշանակում է, որ Թուրքիան իր կշիռը դրել է այդ հարցի մեջ, իսկ Իրանը չի ցանկանում Թուրքիային հակադրվել, ինչպես Ռուսաստանը չի ցանկանում։ Մեզ էլ տեղեկատվությունն այնպես է մատուցվում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գաղտնի համաձայնության է եկել Զանգեզուրի շուրջ, ինչը չի բացառվում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա, միաժամանակ, նշեց, որ սխալ է Հայաստանում գերակշռող այն մոտեցումը, երբ ամեն ինչ ընկալվում է «դավաճանություն» և «հերոսություն» ծայրահեղությունների մեջ։

«Պետք է ամեն ինչ ընկալել որպես տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք․ Ռուսաստանը ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, քանի որ դրանք լարվածության կետ են մնացել իր համար Թուրքիայի հետ հարաբերություններում։ Եթե ռուսները չեն ցանկանում գզվռտոց ունենալ թուրքերի հետ, հայերին ասում են՝ այս հարցը լուծեք։ Մյուս կողմից էլ ամերիկացիները, հնարավոր է՝ ցանկանալով մեկուսացնել Իրանին, գուցե և կողմ լինեն «Զանգեզուրի միջանցքը» տալ Ադրբեջանին։ Ստացվելու է, որ այս հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են։ Արցախի հիմնախնդրի պարագայում էլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կարծիքները չեն հակասել, դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակեց Արա Գոչունյանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան