Ինչո՞ւ ընդդիմությունը մերժեց Փաշինյանի առաջարկը. ՔՊ-ում կարծում են` Քոչարյանի ցուցումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 11:55
Քոչարյանի որդին հեռախոսների ներկրման մենաշնորհ ուներ, դիսկոմֆորտ չե՞ք զգում․ ՔՊ-ականը՝ Թադևոս Ավետիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:46
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության հանդիսավոր միջոցառմանը
25.03.2026 | 11:37
Սալահը կհեռանա «Լիվերպուլից», Գրիզմանը՝ «Աթլետիկոյից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:35
Ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Թադևոս Ավետիսյանին
25.03.2026 | 11:34
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 11:28
ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորների աշխատավարձերը կբարձրանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:25
Հակոբ Ասլանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.03.2026 | 11:17
«Նրանք շատ են ուզում գործարք կնքել». Թրամփը հայտնել է Իրանում «ճիշտ մարդկանց» հետ բանակցություններ վարելու մասին
25.03.2026 | 11:12
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ամսական 120 հատ տակդիր կտրամադրվի․ Արսեն Թորոսյան
25.03.2026 | 10:58
Ադրբեջանի տարածքով այսօր ռուսական ցորեն Հայաստան կուղարկվի
25.03.2026 | 10:57
Հակոբ Ասլանյանը լաց էր լինում ու աղաչում, որ մնա մեր խմբակցությունում․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 10:55
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը պարտվել է Իսպանիային
25.03.2026 | 10:50
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.03.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբ
25.03.2026 | 10:33
ԱՄՆ-ն Իրանին փոխանցել է պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր. ինչ է այն ենթադրում
Բոլորը

Խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական թիմերը ներկայացնող խմբակցությունները հրաժարվում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերը:

Փաշինյանն ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս էր համաձայնություն տվել փակ ռեժիմով հանդիպել ընդդիմադիր խմբակցություններին և պատասխանել նրանց հարցերին:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք շուրջ երկու ամիս է՝ գործադիր մարմնի առաջին դեմքերին պահանջում են ներկայանալ խորհրդարան ու պատասխանել սահմանային խնդիրների վերաբերվող հարցերին, Փաշինյանի համաձայնությունից հետո դեմ արտահայտվեցին վարչապետի հետ հանդիպել: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը նույն պահին հայտարարեց, որ Փաշինյանի հետ կհանդիպեն միայն վերջինիս հրաժարականի հարցը քննարկելու օրակարգով: Խմբակցության դիրքորոշումը վերահաստատեց նաև Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցության դեպքում Փաշինյանի հետ փակ դռների հետևում ազգային անվտանգությանն առնչվող հարցերի քննարկման մերժումը մի փոքր ուշ եղավ:

ԱԺ դահլիճում այսպիսի դիրքորոշումներ հայտնելուց շատ ժամանակ չանցած՝ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն տարածեց, թե Փաշինյանն իր պատասխաններով մոլորեցնելով հասարակությանը՝ փորձ արեց տպավորություն ձևավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների ու զրույցների:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի հետ ազգակցական կապեր ունեցող Հրաչյա Հակոբյանը «Հայաստան» խմբակցության՝ Փաշինյանի հետ հանդիպելու մտքից հրաժարվելը կապում է Ռոբերտ Քոչարյանի գործոնով:

Քոչարյանի թիմակից, նրա շահերը դատարաններում պաշտպանող Արամ Վարդևանյանը բացառում է, որ խմբակցությունը Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն է ունեցել և այդ մտքից հետ են կանգնել Ռոբերտ Քոչարյանի ցուցումով:

Հրաչյա Հակոբյանը, սակայն, հակառակն է պնդում: Նա վստահեցնում է՝ լսել է, թե ընդդիմադիրներն ինչպես են վարչապետին առաջարկում հանդիպել: Արամ Վարդևանյանի խոսքով՝ իրենց պահանջը սխալ է ընկալվել:

Ուշագրավ է, սակայն, որ «Հայաստան» խմբակցությունը Փաշինյանի հետ հանդիպման տարբերակը կտրուկ մերժում է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մեկ այլ հայտարարության ֆոնին: Օրերս, երբ ընդդիմադիրների հրավերով խորհրդարան էին ժամանել ԳՇ պետի տեղակալ Կարեն Քոչունցն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, փակ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նրանց պատասխաններն իրենց չի բավարարել, և որ անհրաժեշտություն կա ԱԺ հրավիրել առաջին դեմքերին, այդ թվում՝ նաև Փաշինյանին:

Քոչարյանի թիմից, սակայն, առայժմ շեշտում են՝ Փաշինյանի հետ կհանդիպեն միայն իշխանության փոխանցման օրակարգով:

ՔՊ խմբակցությունից հիշեցնում են հուլիսին տեղի ունեցած ընտրությունների, Փաշինյանի ստացած 54 տոկոս քվեի մասին և հույս հայտնում, որ նոր ընտրությունների դեպքում էլ նորից իշխանություն կձևավորեն:

Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, այնուհանդերձ, իշխանափոխության օրակարգով փողոցային պայքար է սկսելու: Նրանց միանալու է նաև Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Նոյեմբերի 9-ին և 10-ին խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս է գալու փողոց: Հանրահավաքներ տեղի կունենան Ազատության հրապարակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան