Արա Խզմալյանը ներկայացրել է ՀԱՖՆ և «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորանշանակ տնօրենին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի աշխատակազմին է ներկայացրել այդ կառույցների նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մեր երկրի մշակութային և քաղաքակրթական կարևորագույն անձնագրերից է, և այսօր մենք կարող ենք մաեստրո Թոփչյանի ջանքերի շնորհիվ միայն հպարտանալ այդ կառույցի միջազգային բարձր որակներով:

«Ի դեմս նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանի՝ տեսնում եմ այն անձնավորությանը, ով իր գիտելիքներով, փորձով և մարդկանց հետ ամուր ու վստահելի հարաբերություններ ստեղծելու ունակությամբ հաջողությամբ կստանձնի Ազգային ֆիլհարմոնիկի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի ղեկավարման պատասխանատվությունը»,- հավելել է Արա Խզմալյանը:

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ողջունել է Նորայր Նազարյանին նշանակման առիթով և վստահեցրել, որ ողջ կոլեկտիվը պատրաստակամ է համագործակցության և միասնական աշխատանքի առումով:

«Իմանալով Նորայր Նազարյանի աշխատաոճը՝ վստահ եմ, որ կարող եմ հանգիստ լինել մեր վարչական և կազմակերպչական գործունեության համար և ուրախ եմ, որ ես այլևս ազատված եմ նմանօրինակ հոգսերից»,- ընդգծել է Թոփչյանը:

Նորայր Նազարյանը շնորհակալություն է հայտնել իր հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար՝ հավելելով, որ երբեք նախապես խոստումներ չի շռայլում, այլ գերադասում է ամեն բան ապացուցել գործով: