Որևէ մեկը պատասխանատվություն չի կրել վերջին 10 տարիներին լրագրողների սպանության 81%-ի դեպքերում. CPJ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հրապարակել է այս տարվա «Անպատժելիության համաշխարհային ինդեքս» զեկույցը, ուր ներառված են 12 երկրներ, այդ թվում ՌԴ-ն․ գրում է VOA-ն։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) ընթացիք տարվա «Անպատժելիության համաշխարհային ինդեքս» զեկույցի համաձայն, վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում արձանագրված լրագրողների սպանության դեպքերի 81%-ի պարագայում որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: Համաշխարհային անպատժելիության ցուցանիշ զեկույցը հաշվարկում է լրագրողների չբացահայտված սպանությունների թիվը՝ այն համադրելով երկրի բնակչության ընդհանուր թվի մեկ շնչին ընկած հաշվով:

«Այս ցուցանիշի ամենակարևոր նպատակն է հետևել հաշվետվողականությանը և տեսնել ոչ միայն, թե քանի լրագրող է սպանվել, այլ նաև քանի մեղավորներ են ենթարկվել պատասխանատվության: Ցավոք, համաշխարհային մասշտաբով իրավիճակը այնքան էլ դրական չէ»,- Ամերիկայի ձայնի հետ զրույցում ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար Գյուլնազա Սայիդը։

Այս տարվա զեկույցում ընդգրկված են 12 երկրներ: CPJ-ի ցուցանիշը ուսումնասիրում է լրագրողների այն սպանությունները, որոնք տեղի են ունեցել 2011-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում և մնացել են չբացահայտված: Ցուցակում ներառված են միայն հինգ և ավելի չբացահայտված դեպքեր ունեցող երկրներ, որոնց թվում են Սոմալին, Սիրիան, Իրաքը, Հարավային Սուդանը, Աֆղանստանը, Մեքսիկան, Ֆիլիպինները, Բրազիլիան, Պակիստանը, Ռուսաստանը, Բանգլադեշն ու Հնդկաստանը:

«Այսպիսով, ցանկացած տարի ցուցակում ներառված երկրների թիվը կարող է փոխվել: Այս տարի մեր զեկույցում, որն ընդգրկում է վերջին 10 տարիները, ներառել ենք 12 երկիր, քանի որ այդ երկրներում լրագրողների չբացահայտված սպանությունների թիվը եղել է հինգ և ավել»,- ասում է Սայիդը։

Ըստ զեկույցի՝ ցուցանիշը մի փոքր փոփոխություն է գրանցել նախորդ տարվա համեմատ Սիրիայի, Իրաքի և Հարավային Սուդանի դեպքում, որոնք, սակայն, շարունակում են այդ հերթականությամբ զբաղեցնել ցուցակի առաջին չորս հորիզոնականները՝ զիջելով միայն առաջին տեղում գտնվող Սոմալիին: Այս երկրներում ռազմական հակամարտությունը, քաղաքական անկայունությունը և թույլ դատական մեխանիզմները շարունակում են սպառնալիք հանդիսանալ լրագրողական գործունեության համար:

Անդրադառնալով ՌԴ-ին՝ կազմակերոպության ներկայացուցիչ Գյուլնազա Սայիդը պատահական չի համարում Ռուսաստանի ընդգրկումը ցուցակում, որտեղ Մոսկվան զբաղեցնում է տասներորդ տեղը: Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ սպանված լրագրողների և անպատժելիության դեպքերի թիվը բավականին բարձր է, սակայն այդ առումով նկատվում են փոփոխություններ:

«Ռուսաստանում այսօր լրագրողների սպանության դեպքերը այդքան հաճախ չեն՝ 1990-ականների և 2000-ականներ սկզբի հետ համեմատած։ Այժմ, ՌԴ իշխանությունները տարբեր մեթոդներ են կիրառում լրագրողներին լռեցնելու համար, այդ թվում օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության միջոցով, որը իշխանություններին թույլ է տալիս անկախ լրատվամիջոցներին որակել «օտարերկրյա գործակալներ» և սահմանափակել նրանց գործունեությունը կամ ազատազրկել լրագրողներին»,- նշում է Սայիդը:

Նրա կարծիքով՝ լրագրողներին ազատազրկելու առումով Ռուսաստանը ևս առաջնային տեղերում է՝ զիջելով միայն Թուրքիային ու Բելառուսին:

Ըստ CPJ-ի՝ այս տարվա զեկույցում ընդգրկված բոլոր 12 երկրները մի քանի անգամ ներառվել են նախորդ զեկույցներում՝ սկսած 2008 թվականից, երբ այն առաջին անգամ հրապարակվեց: Այդ երկրներից յոթն ամեն տարի հայտնվում են «Անպատժելիության համաշխարհային ինդեքսում»: