Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՌԴ ԳՇ պետի տեղակալը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Զու ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին:

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու ՌԴ ԳՇ պետի տեղակալը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր , ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց. «Շատ լավ է, որ այդ հանդիպումները կան և շարունակական են: Շարունակական են այն պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ մենք դեռ քննարկելու շատ բան ունենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ հանդիպումը հետաքրքրական է նաև այն ֆոնին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ այն քարտեզները, որոնցով պետք է դեմարկացիա և դելիմիտացիա իրականացվի, պահվում են ՌԴ ԳՇ-ում, Քոչարյանը նշեց. «Գիտեք, որ մենք 15 հանրապետությունով եղել ենք մեկ ընդհանուր անվտանգային համակարգում և ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ, այդ քարտեզների տիրույթում են իրականացվել նաև համապատասպան գործընթացները, որոնք վերաբերում էին ԽՍՀՄ Զինված ուժերին: Այդ քարտեզներից ունի նաև ՀՀ-ն»:

Մանրամասները՝ տեսանյութում: