Թուրքիայում ընդդիմությունն Էրդողանի կառավարությանը մեղադրում է փողերի լվացման մեջ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը ներգրավված է փողերի լվացման մեջ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ընդդիմադիր «Լավ»՝ IYI կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը, գրում է Duvar-ը։

«Գումարներ լվացվո՞ւմ են Թուրքիայում։ Իհարկե, ցավոք, դա այդպես է։ Եվ դա արվում է անմիջապես կառավարության կողմից»,- ասել է Աքշեները։

Նրա այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ օրերս FATF-ը Թուրքիան ներառեց «գորշ ցուցակում»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը ձախողելու համար։

Աքշեները նաև հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիան դուրս է թողել աշխարհի 20 ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրների շարքից՝ չնայած խոստանում էր մինչև 2023թ․ ներառել «թոփ 10»-ում։

«Դուք հայտնվում եք «գորշ ցուցակում», եթե ձեր երկրում մեծ քանակությամբ փողերի լվացում է տեղի ունենում, եթե ձեր երկրի կողմից ֆինանսավորվում են ահաբեկչական խմբերը և դուք ձախողում եք դրանց դեմ պայքարը»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ նշելով, որ թուրքական կառավարությունն արդարացնում է փողեր լվացողներին։

Նա նաև ասել է, որ նախագահական համակարգը սպառնալիք է երկրի անվտանգության համար, և որ նախագահի համար ազգային անվտանգության մասին պատկերացումներն իր պաշտոնով են սահմանափակվում։

«Եթե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը սպառնում է նրա աթոռին, ազգային անվտանգության սպառնալիք է։ Դուք չեք կարողանում ապրուստի համար վաստակել՝ դուք ահաբեկիչ եք։ Եթե դուք սնանկության եզրին եք, ուրեմն դավաճան եք։ Նայեք այս համակարգին, որն ահավոր վիճակի մեջ է դրել մեր երկիրը»,- ասել  է Աքշեները։

Էմմա Չոբանյան