Ամերիկացի սենատորը կոչ է արել Վրաստանին հակազդել Ռուսաստանի գործողություններին

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

Ռուսաստանի դեմ ամենամեծ պաշտպանությունը սևծովյան տարածաշրջանի ամուր ժողովրդավարական ինստիտուտներն են։ Այս մասին հայտարարել է սենատոր Ջին Շահինը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քննարկումից հետո, գրում է Aliq.ge-ն։

«Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը պետք է շարունակեն հակազդել Ռուսաստանի  գործողություններին՝ ուժեղացնելով անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները,  որպեսզի արտացոլվի ժողովրդի կամքը՝ նրանց ավելի մոտեցնելով տրանսատլանտյան հասարակությանը», — ասել է սենատոր Ջին Շահինը:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցը։ Սենատոր Շահինն ասել է, որ սևոծովյան տարածաշրջանն անդրատլանտյան ընդլայնման առումով Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության թեժ կետն է։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական ենթահանձնաժողովի նախագահ Շահինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում ուղղված են ՆԱՏՕ-ի ընդլայնումը կասեցնելուն և  Սև ծովում սեփական վերահսկողությունը մեծացնելուն։ Ամերիկացի բարձրաստիճան օրենսդիրը կարծում է, որ Ռուսաստանը դա անելու համար պատրաստ է օգտագործել տնտեսական, ռազմական և քաղաքական ուժը։

Սենատորը վստահեցրել է՝ ինքն ականատես է եղել Ռուսաստանի վնասաբեր մտադրությունների օրինակներին՝ հունիսին Ուկրաինա եւ Վրաստան կատարած այցի ընթացքում։